Դեմքի ծերացման դեմ կարմիր գինով այս դիմակն իսկական հրաշքներ է գործում

Կանայք միշտ փորձում են գեղեցկանալու պարզ միջոցներ փնտրել։ Իսկ գեղեցկության լավագույն լայֆհաքը, թերևս, հավելյալ շպարը քչացնելն է, իսկ դա անելու համար անհրաժեշտ է երիտասարդ, առաձգական, հարթ ու առողջ մաշկ ունենալ։

Հենց դրա համար ներկայացնում ենք բլոգեր Էլլի Կոդիայի կողմից առաջարկվող այս հրաշալի միջոցը։ Պարզվում է՝ կարմիր գինին ոչ միայն օգտակար է ընդհանուր առողջության, այլև դեմքի մաշկին որպես դիմակ օգագործելու համար։

Եվ այսպես, դեմքի մաշկի ծերացման դեմ այս դիմակը ստանալու համար անհրաժեշտ է.

♦ 3 ճաշի գդալ կարմիր գինի

♦ 1 թեյի գդալ շաքարավազ

♦ Ձվի 1 սպիտակուց

♦ 1 ճաշի գդալ մեղր

Բաղադրամասերը խառնել մինչև համասեռ զանգված ստանալը և քսել դեմքին։ Ցանկալի է օգտագործել շաբաթը մեկ անգամ։

Աղբյուր