Կենդանակերպի կին նշանների բնութագիրը

Խոյ: Մարսի հովանավորության ներքո գտնվող նշան է։  Միևնույն ժամանակ կանացիության մոլորակ Վեներան թույլ է արտահայտվում։ Գրավիչ ամազոնուհի, հզոր շարժիչ, էմոցիոնալ էակ։ Խոյ կանայք ձգում են հանդարտ կամ թույլ տղամարդկանց և հետագայում տանջվում են ընտրության պատճառով։ Դիմանալ այս գայթակղիչ հրաբուխին կարող է միայն ուժեղ տղամարդը։ Հոգով երբեք չեն ծերանում և հասակն առնելիս կարող են թվալ ավելի երիտասարդ կամ էքստրավագանտ։ Մայր — Խոյը լավագույն ընկերն է, սակայն տարօրինակ ծնող է։

Ցուլ: Երկնային Վեներայի հովանավորության ներքո գտնվող նշան։ Անսասան գեղեցկություն և անպարտելիություն։ Արտաքինից քնքուշ, հաճախ նույնիսկ անորոշ, սակայն հենց սա է նրանց Աքիլեսյան գարշապարը։ Նորն ընդունելու երկյուղը և խոցելի էությունը ստիպում են հագնել համառության արտաքին զրահը։ Սիրելիի հետ կլինեն մինչև վերջ։ Ցուլերը հուսալի և կարեկցող ընկերներ են։ Լինում են երկու տեսակ՝ ձգտում են անձնական երջանկության և ձգտում անձնական հանգստության՝ առանց հարաբերությունների։ Ստեղծագործներ են, համեղ պատրաստում են, պաշարում են նույնիսկ այն, ինչն իրենց հարկավոր չէ։

Երկվորյակներ: Մերկուրիի հովանավորության ներքո գտնվող նշան։ Գլխում քամի, երբեմն ՝ տարափ, երբեմն էլ՝ տորնադո։ Ընդունակ է ինտրիգների, իսկ  Խեցգետնի կամ Ջրհոսի հետ ընկերակցությունը կործանարար է։ Հազվադեպ են ունենում մեկ երեխայից ավելի։ Բաժանվում են երկու խմբի՝ ամուսնանում են վաղ տարիքում և մոռանում ինտելեկտի մասին, չեն ամուսնանում մինչև կարիերայի աճը ապահովելը։ Չեն կարող ապրել առանց շփման և ֆլիրտի։ Ամենալավ տատիկներն են՝ միշտ երիտասարդ և շարժուն։

Խեցգետին: Լուսնի հովանավորության տակ գտնվող նշան։ Էմոցիոնալ, բռնկվող, կրքոտ և ռոմանտիկ էակ։ Նրան անհրաժեշտ են վառ, հուզիչ տպավորություններ, նույնիսկ այնպիսիք, որոնք թույլ չեն տալիս սթափ մտածել։  Տարիների ընթացքում հրաշալի մայր են դառնում, սակայն շատ զգայուն, իսկ երբեմն էլ կամակոր, նեղացկոտ և սկանդալային։ Երիտասարդ տարիքում անկայուն է, գտնվում է իր «ես»-ի և երջանկության որոնումների մեջ։

Առյուծ: Գտնվում է Արևի հովանավորության ներքո։ Վառ, ուրախ անձնավորություն։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, և իրեն հնարավոր չէ չնկատել։ Սիրում է կատակել, հոգատար է, կարողանում է լուծել ուրիշների խնդիրները, սակայն նրանց անհրաժեշտ է գովել։ Վառ և ինքնավստահ բնույթը երևում է նույնիսկ հագուստի ընտրության հարցում։ Նա սիրում է գրավել գույնով, ձևաչափով, որակով և դիզայնով։ Մի փոքր էգոիստ է, սակայն դա նրան շարմ է տալիս։

Կույս: Գտնվում է Մերկուրիի հովանավորության ներքո։ Ինտելեկտ, նրբություն ու քնքնշություն՝ բոլորը մեկում։ Հաճախ Կույսը չի կարողանում գտնել կյանքի արժանի զուգընկերոջ։ Նա տարվում է հարաբերություններով, նրա գիտակցությունը սթափ է և պրագմատիկ։ Ի վերջո, նա կարողանում է միայնակ ապրել։ Միայնության մեջ նրա կյանքն ավելի հանգիստ է ընթանում․ նա ամբողջությամբ տրվում է աշխատանքին և ապրում է միայն իր համար՝ ժամանակ առ ժամանակ տրվելով ոչ երկարաժամկետ հարաբերությունների գայթակղությանը։ Հիանալի մայր և կին, սակայն որոշ հարցերում շատ մանրախնդիր են և կարող են խելագարեցնել տան անդամներին։

Կշեռք: Գտնվում է Վեներայի հովանավորության ներքո, սակայն Սատուրնն էլ իր ազդեցությունն ունի այս նշանի վրա։ Արտաքին գրացիան և քնքնշությունը ներդաշնակորեն համադրվում են կամքի ուժի և երկաթե բնավորության հետ։ Հաճախ լինում են իրավիճակի  իշխող, սակայն իմաստուն ղեկավարներ, կամ նուրբ, սակայն հաշվարկող և ինքնահավան գայթակղիչներ։ Արտաքինը էլեգանտ է։ Այս նշանի կանայք, որպես կանոն, գեղեցիկ մարմին ունեն և նախընտրում են դասական ոճը։ Կարող են լինել լավ ընկերներ այնքան ժամանակ, մինչև որ Դուք իրենց չվիրավորեք։ Ներում են դժվարությամբ, սակայն նեղանում են սկզբունքներից ելնելով։

Կարիճ: Պլուտոնի հովանավորության ներքո գտնվող նշան։ Ճակատագրական կրքերի, կենդանական բնազդների և ցանկությունների մոլորակ։ Այս էակները  միշտ անկախ, սակայն, այդուհանդերձ, նուրբ և կրքոտ կանանց տպավորություն են թողնում։ Խորհրդավոր գայթակղություն, միևնույն ժամանակ ներքին վախերի առատություն, որը կարող է դառնալ կամ զարգացման հզոր շարժիչ կամ տանել հրե զգացմունքների անդունդը։ Մտերիմների համար պատրաստ են տալ ամեն բան։ Խանդոտ են և սեփականատեր, սակայն արտաքուստ կարող են թվալ սառը և զուսպ։

Աղեղնավոր: Յուպիտերի հովանավորության ներքո գտնվող նշան։ Այս կանայք միշտ արտահայտիչ են և դինամիկ, ձգտում են օգնել ամբողջ աշխարհին։ Լինում են համարձակ և անխոհեմ, լինում են բիզնեսլեդիներ կամ պարզապես ակտիվիստներ։ Շատ գաղափարներ ունեն, և հաճախ այդ պատճառով ընտանիք չեն ստեղծում։ Սիրային հարաբերություններ վաղ տարիքում, սակայն ուշ ամուսնություն և մեկ երեխա։ Միշտ անհնազանդ են և սեփականատեր։ Սիրում են ամեն գեղեցիկն ու լավը և շատ հեշտությամբ են գումար շռայլում։ Գումար տնտեսելը նրանց համար ավելի դժվար է, քան աշխատելը։ Եթե Աղեղնավորը կրթված է, ապա գումար վաստակելը նրա համար խնդիր չէ։

Այծեղջյուր: Սատուրնի հովանավորության ներքո գտնվող նշան։ Լինում են երկու տեսակ՝ նուրբ և ընտանեկան, հիանալի ընկեր, կամ գոռոզ և անկախ՝ լայն կոնտակտներից խուսափող, սակայն քնքուշ և ջերմ հայացքով կանայք։ Արտաքին դիմակի տակ թաքնվում է քնքշության մի ծով։ Հաճախ տառապում են ցածր ինքնագնահատականից և այդ պատճառով տևական ժամանակ հարմար և իդեալական  մասնագիտություն են փնտրում։ Հաճախ անձնական երջանկությունն ու կարիերայի առաջընթացը գալիս են կյանքի երկրորդ կեսին։

Ջրհոս: Ուրանի հովանավորության տակ գտնվող նշան։ Խելացի, ընկերասեր, իշխող և անհնազանդ։ Գայթակղության, հավակնությունների և ազատության ծարավի  անորսալի տարափ։ Կայուն աշխատանքի և հարաբերությունների կարիքն ունի։ Կարելի է առանձնացնել երկու հիմնական տեսակ՝ ոչ ֆորմալ խելացի կին, կամ իշխող գայլ, որը, սովորաբար, միայնակ է, բայց մարդկանցով շրջապատված։ Կին Ջրհոսը որպես ղեկավար  միշտ մեծ փորձություն է իր ենթակաների համար։ Նա գործի է դնում խորամանկությունը, խելքը, կանացիությունն ու իշխանությունը։ Բարդ բնավորություն բարդ մարդկանց համար։

Ձկներ: Նեպտունի հովանավորության ներքո գտնվող նշան։ Ջրի տարերք։ Զգայուն, նուրբ
երկչոտ։ Վախերի պատճառով հաճախ խախտվում է հոգեվիճակը, քունը, առողջությունը։ Լինում է երկու տեսակ՝ ոսկե ձկնիկ, որը կատարում է մտերիմների ցանկությունները, կամ  շնաձուկ՝ ինքնավստահ, խորամանկ և եսասեր։ Այստեղ նկատվում է ակտիվության և պասիվության, նրբության և էմոցիոնալ ագրեսիվության համադրությունը։ Միայն ուժեղ Ձուկ կանայք կարող են հանգստացնել իրենց ներքին հակասությունները։ Ձկները երբեմն չեն կարողանում ուժ գտնել սեփական վախերի դեմ պայքարելու համար։ Այստեղ անհրաժեշտ է հուսալի զուգընկեր, ուժեղ թիկունք և մեծ սիրող սիրտ։

Աղբյուր