Ջենիֆեր Լոպեսի հայտնի դիետան. 1 շաբաթում նիհարեք 4-5 կիլոգրամով

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի բարեկազմությունը պայմանավորված է ճիշտ սննդով ու ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Ջեյ Լոն ուշադիր հետևում է կալորիաներին. նա օրական օգտագործում է մոտ 1200-1400 կկալ, սնվում է օրական 4 անգամ, ընդ որում՝ ժամը 16:00-ից հետո ածխաջրերն արգելվում են:

Նրա ամենօրյա կերակրացանկի մեջ մտնում են հացահատիկ, թեթև սպիտակուցներ, մրգեր ու բանջարեղեն: Երբեմն նա կարող է իրեն թույլ տալ ուտել իր սիրած ուտելիքները՝ բլիթներ կամ շոկոլադե քաղցրաբլիթ: Եթե նա գիրանում է, ապա 1 շաբաթում կարողանում է արդյունավետ կերպով նիհարել սպիտակուցային դիետայի շնորհիվ: Նա հաճախ կարևոր համերգներից առաջ օգտագործում է այդ դիետան:

Դիետա: Նախաճաշ՝ 1 բաժակ մաքուր ջուր կամ կակաո, խնձոր կամ նարինջ, ընթացքում նաև՝ չրեր

Ճաշին՝ 200 գր կաթնաշոռ ու նույնքան մրգեր, ընթացքում՝ կեֆիր

Ընթացքում՝ 200 գր ձուկ կամ թռչնամիս և 300 գրամ բանջարեղեն

Քնելուց առաջ կարելի է խմել անյուղ բնական յոգուրտ

1 շաբաթում դիետան թույլ է տալիս նիհարել 4-5 կգ-ով:

Աղբյուր