Աֆորիզմներ Մեգան Ֆոքսից, որոնք կստիպեն Ձեզ երկար մտածել

1. Մեր ընտանիքները սեր և ուժ են: Ամեն մի երջանկություն ընտանիքին ավելացնում է ավելի մեծ սեր, և ամեն մի ճգնաժամ տալիս է ուժ:  2. Ապրիր քո համար, ոչ թե քո նախկինի չարություններով:

3. Երազում եմ մասնակցել բարեգործական ակցիաների: Դա ինձ հնարավորություն կտա ինչ-որ մի բան փոխել: Ես շատ եմ ցանկանում հնարավորինս շատ օգնել երեխաներին: 4. Քսան տարեկան տղաները ավելորդ ժամանակի վատնում են: Նրանց հետ հնարավոր չէ ինչ-որ թեմայից խոսել, ու ես նրանց չեմ վստահում:

5. Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հեռախոս կորցնելը ավելի վախենալու է, քան կուսությունը: 6. Շատերը ինձ չեն սիրում նրա համար, որ ես ունեմ դաջվածքներ:

7. Սեքսն այն է, ինչով զբաղվում են բոլորը: Ուրեմն ես ինչու չպետք է խոսեմ դրա մասին: 8. Ես իմ կյանքում քնել եմ միայն երկու տղամարդկանց հետ: Երկրորդը իմ ներկայիս ամուսինն է:

9. Ես շատ անպաշտպան եմ: Ինձ անընդհատ թվում է, որ ես ինչ ունեմ, արժանի չեմ դրան: Ինձ անընդհատ թվում է, որ մտքերով բոլորը ինձ ծաղրում են, բայց այդ ամենը ինձ չի խանգարում, որ երջանիկ լինեմ, և ես պայքարում եմ:

10. Ես ունեմ բերան ու չեմ վախենում դա օգտագործել: 11. Սովորեք տարբերել գրավչությունը կրքից և հրապուրանքը սիրուց:

12. Ես թույլ եմ տվել զգացմունքներիս բարձրանալ վեր, ու դա ինձ շատ է օգնել: 13. Մտածում եմ՝ վատ չէր լինի, որ ես հոգեկան հիվանդի դեր ստանձնեի:

14. Զզվում եմ, որ երբեմն ինձ վրա զարմացած հայացքով են նայում: 15. Ես շատ եմ սիրում Մերիլին Մոնրոյին: Ես նրան դաջել եմ ձեռքիս, և ինձ դա հնարավորություն է տվել ավելի շատ բան իմանալ նրա մասին:

16. Ես զզվում եմ հարցազրույցներ դիտելուց: Այդ նորությունները, որ հեռուստատեսությամբ ցուցադրում են, ամբողջովին կեղծ են: 17. Հպարտ եմ, որ համագործակցել եմ Ջորջիո Արմանիի հետ: Նա զարմանալի անձնավորություն է և ինձ ոգեշնչում է:

18. Ամեն նախագծում ես ձգտում եմ նոր բան սովորել: 19. Երբեմն կարդում եմ գրքեր: Հատկապես վեպեր, նաև սիրում եմ բանաստեղծական գրքեր և աստղաբանություն:

20. Գեղեցկությունը տակտ և վստահություն է: Ընդունիր այն, ինչ քեզ տվել է բնությունը: 21. Միշտ կանգնիր հայելու առաջ և ասա, որ գոհ ես քո կյանքից:

22. Մանկությանս տարիներին ես շփվող չեմ եղել և ինձ միայնակ եմ զգացել: 23. Ես այն աստղերից չեմ, որ իմ փառքը վայելեմ:

24. Ես մեծ հաճույքով կուտեի Ռոբերտ Պատինսոնին: 25. Օլիվիա Ուայլդը այնքան սեքսուալ է, որ ես նրա համար կխեղդեի լեռնային վայրի եզին բաց ձեռքերով:

26. Չի լինում այնպիսի առավոտ, որ արթնանամ և ասեմ, որ ամեն ինչ հրաշալի է: 27. Ես մեծացել եմ շատ խիստ կրոնական ընտանիքում և սովորել եմ եկեղեցական դպրոցում:

28. Ես ամուսնուս համար գնել եմ բազմաթիվ մեքենաներ և մոտոցիկլներ, բայց նա չի սիրում ինձ դրա համար: Ես ուղղակի սիրում եմ իրեն հաճելի անակնկալներ մատուցել:

29. Ես ցանկանում եմ հետագայում նույնպես ցույց տալ իմ հնարավորությունները և համարվել լավ դերասանուհի: Դա իմ միակ նպատակն է: 30. Ես չեմ կարող սեքսով զբաղվել նրա հետ, ում չեմ սիրում:

Աղբյուր