Արթնանալուց անմիջապես հետո անկողինը մի՛ հավաքեք

Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հիգիենայի ոլորտում բրիտանացի առաջատար փորձագետ Էջի Մաքենզին խորհուրդ չի տալիս արթնանալուց անմիջապես հետո հավաքել անկողինը։ Դա հատկապես խորհուրդ չի տրվում ամռանը, երբ անկողնային պարագաները գիշերը պատվում են քրտինքով։

Բանն այն է, որ ջերմությունն ու խոնավությունը սիրում են պարուրվել միմյանց, իսկ վեր կենալուց ամիջապես անց հավաքված անկողինը պահպանում է այդ պայմանները։ Մաքենզին խորհուրդ է տալիս դրա փոխարեն մի կողմ թեքել ծածկոցը, բացել պատուհանը, 10 րոպե հարկ եղածի պես օդափոխել սենյակը և հետո նոր հավաքել անկողինը։

Մաքենզին խորհուրդ է տվել կանոնավորապես փոշեծծել ներքնակը, շաբաթական առնվազն երկու անգամ փոխել սավանը, տարեկան երկու անգամ լվացքի մեքենայով լվանալ բարձերն ու վերմակը, և ոչ մի դեպքում չուտել անկողնում։

Աղբյուր