Գերազանց բնական կրեմ կնճիռների դեմ․ արդյունքները տեսանելի են 7 օրից

Տարիքը մարդուն դարձնում է հասուն, խելացի, սակայն այն նաև իր հետ բերում է առողջական խնդիրներ։ Խնդիրներից մեկն էլ մաշկի վրա առաջացող կնճիռներն են, որոնք մեծ ազդեցություն են ունենում արտաքին տեսքի վրա։

Կնճիռները մեղմելու, դրանցից ազատվելու համար կան բազմաթիվ պրոցեդուրաներ, կրեմներ, սակայն դրանցից ոչ մեկը չի երաշխավորում կնճիռների ամբողջական վերացում։ Մաշկը ժամանակի ընթացքում սովորում է թանկարժեք կրեմներին և նրանցում առկա քիմիական տարրերին և արդյունքները չեն արդարացնում սպասելիքները։

Այս մեծ խնդիրը լուծելու համար ներկայացնում ենք բնական միջոցներով պատրաստվող մի կրեմ, որը էականորեն նվազեցնում է կնճիռները և արդյունքները տեսանելի են լինում արդեն 7 օրից։ Այս կրեմը օգտագործելու դեպքում մաշկը դառնում է խոնավացած, կնճիռների տեսանելիությունը նվազում է։ Կրեմը անվտանգ է, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են։

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• 2 ճաշի գդալ վազելին
• 1 ձվի դեղնուց
• 1 թեյի գդալ մեղր
• 1 ճաշի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը. Վազելինը հալեցնել գոլորշու վրա մի քանի րոպե, ապա ավելացնել ձվի դեղնուցը, մեղրը և յուղը։ Մի քանի րոպե լավ խառնել։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և այն պահել սառնարանում։

Օգտագործման եղանակը. Մաշկը մաքրել և կրեմը նրբորեն քսել մաշկին և մերսել։ 30 րոպե անց ավելորդ կրեմը մաշկից մաքրել խոնավեցրած բամբակով կամ թղթով։ Լավագույն արդյունքի համար կրեմը պետք է քսել քնելուց առնվազն 2 ժամ առաջ։

Աղբյուր