Հորոսկոպի կանանց ամենադիպուկ բնութագիրը. Իսկ Ձերն ինչպիսի՞նն է

Խոյ: Չափազանց նպատակասլաց են և բռնկուն: Հստակ գիտեն, թե ինչ են ուզում և ամենակարևորը՝ հասնում են դրան:

Ցուլ: Չափազանց քնքուշ են, հոգատար: Հումանիստ են, անկեղծորեն անհանգստացած են մարդկության խնդիրներով:

Երկվորյակ: Շատախոս են, ակտիվ, նրանց հետ երբեք չես ձանձրանա: Ընկերասեր են, ազատատենչ և փոքր-ինչ թեթևամիտ:

Խեցգետին: Իրականում այնքան լացկան չեն, որքան թվում է: Չեն սիրում իրենց էմոցիաներին ազատություն տալ հանրության առաջ, պարզապես դա նրանց չի հաջողվում: Բավականին հոգատար են և ընկերասեր:

Առյուծ: Չեն վստահում ոչ մեկի, անձնականի մասին էլ չեն ծավալվում: Իրականում այնքան ինքնավստահ և ինքնասիրահարված չէ, որքան թվում է: Շատ հավատարիմ է և նպատակասլաց:

Կույս: Շատ նպատակասլաց են և կարգավորված: Իրեն ամենագետ է համարում, աշխատասեր է և ամեն կերպ փորձում է հաջողության հասնել:

Կշեռք: Հիմնականում ունեն տարատեսակ հետաքրքրություններ: Բարի են, քնքուշ, ճաշակով: Ունեն բազում ընկերներ:

Կարիճ: Չափազանց հոգատար է նրանց հանդեպ, ում սիրում է, սակայն եթե ինչ-որ մեկն իր դուրը չի գալիս, նա անգամ չի էլ փորձի դա թաքցնել: Կարող են լինել ինչպես շատ բարի, այնպես էլ աննկարագրելի դաժան:

Աղեղնավոր: Շատախոս են, արկածասեր: Ծայրահեղական են, այս պահին սիրում են, հաջորդին՝ ոչ:

Այծեղջյուր: Չափազանց շատ է հոգ տանում ինքն իր մասին: Կենտրոնացած է ինքն իր վրա, իր նպատակների, աշխատասեր է, ձգտում է հասնել ֆինանսական ապահովվածության բարձր մակարդակի:

Ջրհոս: Շատ քնքուշ են, ընկերասեր, բարեսիրտ: Շատ է կարևորում ընկերությունը: Դժվար է սիրահարվում:

Ձկներ: Միաժամանակ և՛ թույլ են, և՛ ուժեղ: Պատրաստ է ատամներով պաշտպանել իր մտերիմներին, սակայն ինքն իրեն պաշտպանելու այդքան էլ հակված չէ:

Աղբյուր