13 աֆորիզմներ Դալայ Լամայից, որոնք կփոխեն Ձեր կյանքը

Դալայ Լամայի աֆորիզմները տարածված են ամբողջ աշխարհով և բազմիցս օգտագործվում են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են դրական և լիարժեք կյանք ապրել։ BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ մի շարք աֆորիզմների հետ, որոնք կօգնեն Ձեզ էլ ավելի լավ հասկանալ կյանքը։

1.Ձեր սիրելիներին թևեր տվեք՝ թռչելու համար, արմատներ տվեք՝ վերադառնալու համար և պատճառներ տվեք՝ մնալու համար։ 2.Մենք երբեք չենք կարող խաղաղություն հաստատել արտաքին աշխարհում, քանի դեռ մեր ներաշխարհը խաղաղ չէ։

3.Երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։ 4.Իսկական հերոսը նա է, ով կարողանում է հաղթահարել սեփական զայրույթն ու ատելությունը։

5.Լավ տիրապետեք կանոններին, որպեսզի կարողանաք արդյունավետ կերպով խախտել դրանք։ 6.Կիսվեք Ձեր գիտելիքներով. դա անմահություն ձեռքբերելու տարբերակ է։

7.Ես հաղթում եմ իմ թշնամիներին, երբ նրանք իմ ընկերներն են դառնում։ 8.Իմ հավատքը չափազանց պարզ է. իմ հավատքը բարությունն է։

9.Սերը դատողության բացակայությունն է։ 10.Եթե մտածում եք, որ շատ փոքր եք եղանակ փոխելու համար, ապա փորձեք քնել մոծակի հետ։

11.Բռնության միջոցով դուք կարող եք խնդիր լուծել, սակայն դա անելով պարարտ հող կստեղծեք նոր խնդիրների համար։ 12.Ազատության համար պայքարում ճշմարտությունը մեր ունեցած միակ զենքն է։

13.Պետք չէ փորձել ուրիշներից լավը լինել, պետք է փորձել Ձեր նախկին անձից լավը լինել։

Աղբյուր