10 միջոց՝ հին առարկաների նախկին տեսքը վերականգնելու համար

Այս խորհուրդները կօգնեն քեզ մաքրել ձեր հին իրերի հետքերը, և դրանք կրկին կդառնան ինչպես նորը։

10  Խոհանոցային տախտակ: Խոհանոցային տախտակի նախկին տեսքը վերականգնելը հեշտ է. պարզապես մաքրեք այն կիտրոնի և աղի լուծույթի մեջ թաթախած սպունգով։

 9  Պղնձի կաթսա: Պղնձի կաթսաները լավագույնն են համարվում սնունդ պատրաստելու համար։ Դրանք կարելի է նորացնել աղով ու քացախով։ Պարզապես մակերեսը ծածկեք աղով, քացախով և մաքրեք սպունգի կոշտ հատվածով։

 8  Ափսեներ: Ափսեների վրա հայտնված հետքերից հեշտությամբ կարելի է ազատվել. այս խնդիրը կլուծի ճենապակին մաքրող հատուկ միջոցը։

 7  Ջեռոցի թավա: Ջեռոցի թավան այրված յուղից մաքրելու համար կարելի է օգտագործել ջրածնի պերօքսիդի և սովորական սոդայի խառնուրդը։ Անհրաժեշտ է խառնուրդը քսել թավայի վրա և այն թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ։

 6  Գորգ: Ձեզնից կպահանջվի 1 բաժին քացախ և երկու բաժին ջուր։ Քացախն ու ջուրը խառնեք ցողիչով շշի մեջ։ Ստացված խառնուրդը ցողեք գորգի վրայի հետքերին և ծածկեք խոնավ կտորով։ Արդուկը միացրեք՝ դնելով առաջին ռեժիմի վրա և 30 վայրկյանով այն տեղադրեք գորգի վրա դրված խոնավ կտորին։

 5  Թուջե թավա: Անհրաժեշտ է սալօջախի մաքրող միջոց, ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակ և սպիտակ քացախ։ Սալօջախի մաքրող միջոցը քսեք թուջե թավայի վրա։ Որպեսզի այն չչորանա, պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք դրա վրա և ամուր կապեք։ 1-2 օր թողեք այն տոպրակի մեջ, որից հետո լվացեք։ Դրանից հետո այն կրկին պատեք լվացող միջոցով ու ևս մեկ օր պահեք պոլիէթիլենային տոպրակի մեջ։

Սալօջախի մաքրող միջոցում առկա ակտիվ նյութերը կմաքրեն ամբողջ կեղտը, որից հետո անհրաժեշտ է մի լավ լվանալ մնացած կեղտը տաք ջրով։ Դրանից հետո այն տեղադրեք տաք ջրի և քացախի 1:1 հարաբերակցությամբ լուծույթի մեջ և մեկ ժամ թողնելուց հետո լվացեք մետաղական սպունգով։ Թողեք, որ թավան չորանա։  Իսկ այժմ անցնում ենք ծածկույթի վերականգնմանը։ Ջեռոցը տաքացրեք 250 °C-ի և թավան 1 ժամ տեղադրեք դրա մեջ։ Այնուհետև զգուշորեն հանեք տաք թավան և դրա վրա ձիթապտղի յուղ քսեք։ Ամբողջ թավան մի լավ ծածկում ենք յուղով ու սպասում, որ այն ներծծվի, որից հետո մնացած յուղը մաքրում ենք մաքուր չոր կտորով ու նորից այն տեղադրում ջեռոց՝ այս անգամ հակառակ ուղղությամբ։ 15 րոպեից հանում ենք, մաքրում կտորով ու ևս 15 րոպեով տեղադրում այն ջեռոցի մեջ։ Առաջին շերտը պատրաստ է։ Սակայն անհրաժեշտ է այս միջոցով յուղի ևս երկու շերտով ծածկել թուջը։ Վերջին թրծումը պետք է 1 ժամ տևի, որից հետո կիսով չափ բացում ենք ջեռոցի դուռն ու թողնում, որ այն սառչի։

 4  Սալիկներ: Սալիկների արանքները կարելի է մաքրել սպիտակեցնող միջոցով, որի բաղադրության մեջ քլոր կա։ Այն անհրաժեշտ է բացել ջրում 1։1 հարաբերակցությամբ։ Մաքրելու ընթացքում անհրաժեշտ է օդափոխել սենյակը։

 3  Կտավե կեդեր: Սպիտակ կեդերի ճերմակությունը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ ափսեների մաքրող միջոց, 3 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ, 2 ճաշի գդալ սննդային սոդա։

 2  Կաշվե կահույք: Կաշվե կահույքի հետքերը փորձեք բամբակի ձողիկներով մաքրել մանկական կամ ձիթապտղի յուղով։ Թույլ տվեք, որ մեկ ժամվա ընթացքում այն ներծծվի ու չորանա։ Եթե հետքը նկատելի է, կրկնեք գործողությունը։

 1  Սրբիչներ: Սրբիչների նախկին փափուկ տեսքը վերականգնելու համար դրանք դրեք աղաջրի մեջ։ Բացի այդ, սրբիչները պահպանում են իրենց տեսքը, եթե դրանք չորացնում եք մաքուր օդին։

Աղբյուր