Դուք կտրուկ կդադարեք նրբերշիկներ ուտել, երբ իմանաք, թե ինչ են պարզել ամերիկացի գիտնականները

Ամերիկացի գիտնականներն ահազանգում են ու իրենց երկրում մեծ աղմուկ են բարձրացրել նրբերշիկների հարցի շուրջ։ Նրանք պահանջում են դադարեցնել օգտագործել նրբերշիկները որպես սնունդ ու առավել ևս կերակրել դրանցով երեխաներին։

Անկասկած, նրբերշիկը շատ պոպուլյար սնունդ է, սակայն գիտական նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր 10-ից ավելի նրբերշիկ են ուտում ամսվա մեջ, 9 անգամ ավելի հակված են լեյկիմիայով հիվանդանալուն, քան այլ երեխաները։

Բացի դրանից, մայրերը, ովքեր շաբաթական անգամ մեկ հոթ-դոգ են ուտում հղիության ժամանակ, մեծացնում են իրենց պտղի մոտ ուղեղի ուռուցք ձեռք բերելու հավանականությունը։

Ավելին, անգամ հայրերը, ովքեր հաճախ են նրբերշիկներ ուտում մինչև բեղմնավորումը, այդ կերպ ավելացնում են երեխայի մոտ քաղցկեղի հավանականությունը։ Ինչո՞ւմն է խնդիրը. նիտրատներ կոչվող հավելումներում, որոնք առկա են նրբերշիկների մեջ։

Որպես կանոն, դրանք ավելացնում են բոտուլիզմի վարկի դեմ պայքարելու նպատակով, սական նրբերշիկների եփման պրոցեսի ժամանակ այդ նիտրատները քիմիական ռեակցիայի մեջ են մտնում ամինաթուների հետ, որոնք առկա են ցանկացած տեսակի մսի մեջ, ինչի արդյունքում գոյանում է N-նիտրոզոն կոչվող նյութը, որը շատ լուրջ կոնցերոգեն է։

Եթե դուք շատ եք սիրում նրբերշիկներ, ապա հենց հիմա պետք է մտածեք դրանց քանակությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այսքանից հետո դուք դեռ պատրա՞ստ եք հոթ-դոգ ուտել…

Աղբյուր