Ինչպես նիհարել մինչև 10 կգ առանց դիետաների՝ բնական բաղադրատոմսով

Մարդկանց մեծամասնությունը, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են առողջության համար դրական օգուտներ ունենալ, եթե կորցնեն իրենց քաշի 5 տոկոսը։

Գեր մարդկանց մոտ առկա է արյան բարձր ճնշման, շաքարախտի, սրտի հիվանդությունների, կաթվածի, անպտղության, քաղցկեղի, մեջքի ցավի, դեպրեսիայի  առաջացման առավել մեծ հավանականություն։

Եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է որոշակի փոփոխություններ կատարել սննդակարգում և լինեք ֆիզիկապես առավել ակտիվ։ Ֆիզիկական ակտիվությունը կախված է տարիքից։ 19-ից 64 տարեկան մարդկանց անհրաժեշտ է շաբաթական 150 րոպե մարզվել։ Եթե ցանկանում եք արագ նիհարել առանց խիստ դիետաների, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

— 1 բաժակ եռացող ջուր

— 2 կտոր կիտրոնի կեղև

— 1 թեյի գդալ աղացած չաման

— ½ թեյի գդալ կոճապղպեղ

— ¼ թեյի գդալ դարչին

— 1 ճաշի գդալ մեղր։

Բոլոր բաղադրիչները լցնել եռացող ջրի մեջ, լավ խառնել և ըմպելիքը պատրաստ է։ Այս առողջարար ըմպելիքը պետք է խմել ամեն օր՝ 30 օր շարունակ։

Աղբյուր