Միսս ԱՊՀ մրցույթի հաղթող Շուշան Երիցյանը` նախքան վիրահատության ենթարկվելը. Ձեզ իսկական շոկ է սպասվում. ՖՈՏՈ

Քթի վիրահատությունից մինչև մոդելային կարիերա

Շուշան Երիցյանը մոտ մեկ տարի է, ինչ զբաղվում է մոդելային կարիերայով: Նրա փոխանցմամբ` քթի վիրահատությունից հետո բազմաթիվ առաջարկներ է ստացել: «Ես այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են՝ դե ի ծնե առողջական խնդիր կար, դրա համար վիրահատեցի քիթս: Ոչ, քթիս ձևն ինձ դուր չէր գալիս»,-անկեղծացավ մեր խմբագրությունում հյուրընկալված Շուշանը և նշեց, որ քիթը, այն էլ՝ հայի քիթը վիրահատելու մեջ վատ բան չի տեսնում: «Իմ շրթունքները բնական են. բացի քթիցս այլ վիրահատություններ չեմ արել»,- նկատեց զրուցակիցս:

Շուշանը մոդելային աշխատանքում կանացիություն է տեսնում: Ըստ նրա` այս ոլորտում աղջիկներին գրավող շատ բաներ կան: «Ամեն աղջիկ էլ ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում: Մոդելն ավելի շատ է ուշադրություն դարձնում իր  մարմնին, երբ գիտի, որ մեկ ամսից կամ շաբաթից ցուցադրության է»,- ասաց Շուշանը, ով այդ ոլորտում իրեն շատ լավ  է զգում: -Առաջարկներ ստանալուց հետո որոշեցի ավելի լուրջ զբաղվել այս գործով ու հասկացա, որ հոգեհարազատ է ինձ: Մինչ այդ երեխա էի. երբ 16 տարեկան ես, քեզ լուրջ չեն ընդունում, բացի այդ, մարմինդ նորմալ կազմավորված չի լինում: 20-21 տարեկանում ավելի հասուն ես»:

Միսս ԱՊՀ մրցույթի հաղթող Շուշան Երիցյանը` նախքան վիրահատության ենթարկվելը. Լուսանկարը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Աղբյուր