Օրվա բաղադրատոմսը․ կարտոֆիլային ձողիկներ. ՖՈՏՈ

Բաղադրիչներ` կարտոֆիլ – 5 հատ, ձու – 2 հատ, պաքսիմատ – 100գր, պանիր – 100գր

ալյուր – 2-3 ճ/գդ, ձիթայուղ – 100գր, աղ – ըստ ճաշակի, պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

1.Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:

2.Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:

3.Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք  ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:
Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:

kartofilayin-dzoxikner-5

Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով 🙂

Աղբյուր