Մարտա Կիրակոսյանը պարզաբանում է իր նշանադրության մասին լուրը

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը և սիրելին՝ Նահոն, այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները: Զույգին հաճախ կարելի է տեսնել տարբեր միջոցառումների, համերգային երեկույթների ժամանակ:

BlogNews.am-ին հասած հավաստի տեղեկություններով՝ երգչուհին իր ծննդյան օրը նշանադրվել է՝ սիրելիից անակնկալ առաջարկություն ստանալով: 

«Ծննդյանս օրն ունեցել եմ անակնկալ, բայց դրա մասին չեմ ուզում խոսել: Ես միայն մի բան կասեմ՝ երբ ամուսնանամ, բոլորը դրա մասին կիմանան միանշանակ, իսկ անձնական կյանքիս մասին առհասարակ չեմ սիրում շատ խոսել»,- պարզաբանում է երգչուհին:

Աղբյուր