ԹԵՍՏ. Մարդու բնավորությունն ըստ նախընտրած գույների

Հոգեբանները պարզել են, որ այս կամ այն մարդու նախընտրած գույնի միջոցով կարելի է պարզել նրա բնավորությունը:

Սեւ – մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են պայքարի: Նրանք շատ կրքոտ եւ անկանխատեսելի են: Այս գույնի սիրահարները միշտ վստահ են իրենց ուժերին, եւ բնավորության հենց այդ գիծը շատ հաճախ խնդիրներ է ստեղծում: Նրանց համար նաեւ մեծ նշանակություն ունեն մտերիմ հարաբերությունները. նրանք պաշտում են սիրել եւ սիրված լինել:

Կանաչ – շատ համառ մարդիկ են, եւ նրանց հետ դժվար է ընդհանուր լեզու գտնել: Բայց նպատակասլաց են եւ փառքը նրանց հեշտությամբ է տրվում: Կարողանում են պաշտպանել եւ նրանց հետ շատ անվտանգ է:

Կարմիր – կրքոտ եւ զգացմունքային մարդիկ են: Որպես կանոն, նրանք միշտ առաջնորդ են: Հազվադեպ են խղճի խայթ զգում: Նրանք անում են այն, ինչ սիրում են: Կարմիր գույնի սիրահարները թույլ չեն տալիս իրենց կարգադրել եւ ղեկավարել:

Վարդագույն– այս մարդիկ միշտ երազում են: Նրանց հեշտ է վիրավորել: Շատ հաճախ չեն կարողանում կատարել շրջապատին տված խոստումը, քանի որ գերագնահատում են իրենց ուժերը: Իրականում, նրանք շատ թույլ եւ խոցելի մարդիկ են: Սպիտակ– սպիտակ գույնի սիրահարները հրաշալի կանխազգացողությամբ եւ երեւակայությամբ մարդիկ են: Նրանք ապրում են իրենց աշխարհում եւ միշտ բոլոր հարցերին սեփական պատասխաններն ունեն: Նրանք չեն սիրում մեծ եւ աղմկոտ հավաքներ: Կարողանում են շփվել միայն իրենց նման մարդկանց հետ

Մանուշակագույն – այս մարդիք կարող են լինել շատ գաղտնապահ, նույնիս մտերիմ ըներները չեն կարող լավ հասկանալ նրանց: նրանք սիրում են ունենալ լավագույնը ամեն ինչում, քնաիզի նրանց նպակակները վեհ են: Լինելով ազատ ոգու տեր, սիրում են ճանապարհորդել, որպեսզի տիրապետեն տարբեր մշակույթների և հանդիպեն նոր մարդկանց:

Կապույտ: Եթե սիրում եք այս գույնը, ապա ճանապարհորդությունները Ձեզ համար են: Կապույտը սիրողը միշտ փորձում է ընդլայնել աշխարհայացքը, սովորել ու էլի սովորել: Սա նաև դերասանների գույնն է, բայց պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ արտիստ լինի. նրանք պարզապես հոգով են արտիստ: Նրանք սիրում են կյանքը, սիրում են կյանքում դրական դերեր խաղալ: Հեշտությամբ են հասնում հաջողության: Կապույտը նախընտրողը չի սիրում մենակություն, շփվող է, կարողանում է նվիրվել:

Մոխրագույնի սիրահարները կարողանում են լուծել յուրաքանչյուր բարդ խնդիր: Նրանք սիրում են կարգուկանոն, նաև հավաքված են: Նրանց մոտ յուրաքանչյուր իր ունի իր տեղը: Նա ստեղծագործող անհատ է և կարող է հասնել հաջողության միանգամից շատ ոլորտներում: Անձնական կյանքում նրանք շատ ազատ են, բայց անտանելի կերպով վախենում են խնդիրներից և փորձում խուսափել:

Դեղին: Ուժեղ կամքի և ոգու տեր մարդիկ են դեղին գույնի սիրահարները: Նրանք հասցնում են ամենուր և լավագույնս կարողանում են դրսևորվել: Նրանք կարողանում են շատ աշխատել, բայց կարող են նաև հիանալի հանգստանալ ինչպես մենակ, այնպես էլ սիրելիի հետ: Նրանք խելացի են, զգայուն և ամբողջ էությամբ հակված են երջանկության: Նրանք իմաստուն մարդիկ են, և շրջապատողները դա լավ հասկանում են, դրա համար էլ ձգտում են նրանց կողքին լինել: Նրանց բնորոշ է նաև համառությունը և համբերատարությունը:

Շագանակագույնի հավակնորդները բավականին հավասարակշռված բնավորություն ունեն: Նրանք գործում են միայն լավ մտածված քայլերով: Նրանք սիրում են իշխել և բացահայտորեն ձգտում են դրան: Նրանց համար ամենակարևորը ամուր կանգնելն է հողին:Դժվար պահին կարելի է նրան վրա հույս դնել:Երբեմն նրանք անզոր են տիրապետել իրենց: Եթե նպատակ ունեն, ապա հասնում են դրան յուրաքանչյուր գնով:

Սպիտակ: Այսպիսի մարդիկ շատ վառ երևակայություն ունեն: Նրանք կարող են ապրել’ ստեղծելով իրենց հեքիաթը: Այդ հեքիաթում իրենք արքայադուստր են և ամբողջ ուժերով փնտրում են հենց արքայազնի: Նա կարող է ցավել մյուսների անհաջողությունների համար, բայց միևնույն ժամանակ իրեն հեռու է պահում ուրիշի խնդիրներից: Նրանք երազկոտ մարդիկ են:

Աղբյուր