Լավագույն բաղադրատոմսեր` մազերի յուղոտման դեմ

Մազերի յուղոտման դեմ տնային դիմակները բավականին արդյունավետ են: Յուղոտ մազեր ունեցողներն իրենց ողջ կյանքի ընթացքում զգալի անհարմարություններ են ունենում: Եթե, անգամ, առավոտյան նրանք մի լավ լվանում են մազերը, ապա արդեն երեկոյան արմատների մոտ զգացվում է յուղային ծածկույթ: Այդպիսի մազեր ունեցող կանայք դժվարանում են ստանալ ծավալային սանրվածքներ, քանի որ նրանց մազերը մշտապես կեղտոտ են թվում:

Ժողովրդական բժշկությունը յուղոտ մազերի համար առաջարկում է մի շարք բաղադրատոմսեր, որոնք, ինչպես փորձն է ցույց տալիս, զգալիորեն լուծում են այս խնդիրը: Այդ կերպ հանրավոր է լինում կրճատել մաշկային յուղի արտադրությունը, էապես լավացնել մազերի որակը, անգամ՝ վերացնել պատճառները:

— Շատ պարզ, սակայն բավականին արդյունավետ միջոց է սոդան: Վերջինիս հիմքի վրա պատրաստեք այսպիսի միջոց. 1 ճաշի գդալ սոդան լուծեք 1 բաժակ եռացրած ջրում: Ստացված լուծույթով, լվանալուց մեկ ժամ առաջ, շփեք մաշկը և մազերը:

— Մաշկի յողոտվելու դեմ լավագույն միջոցներից է սոխի կճեպը: Սրանից պատրաստեք մուգ-դարչնագույն թուրմ: Վերցրեք հնարավորինս շատ կճեպ և եփեք այն 1 լիտր ջրի մեջ: Թողեք, որ սառչի, քամեք և գլուխը լվալուց հետո՝ թուրմով ցայեք:

— Լավ արդյունք է տալիս նաև գլխի մաշկը խնձորի քացախի կամ կիրոնի հյութի լուծույթով փշելը (1 ճաշի գդալը՝ 1 լիտր եռացրած ջրում):

— Գլխի յուղոտ մաշկի և մազերի պարագայում արդյունավետ միջոց է նաև հալվեի թարմ քամած հյութը: Նոր լվացած մազերը թեթև թրջեք ստացված հյութով, սակայն մի ցայեք: Մազերը չորացրեք՝ առանց ֆեն օգտագործելու:

— 2 ճաշի գդալ կեչու թարմ, երիտասարդ տերևների վրա լցրեք 1,5 բաժակ եռման ջուր: Փակեք կափարիչով, փաթաթեք և թողեք սառչի: Այնուհետև քամեք ստացված թուրմը և թեթև, մերսողական շարժումներով այն քսեք մաշկին և մազերին: Գործողությունը պետք է կատարել ամեն օր՝ մեկ ամիս շարունակ:

600x580

Խորհուրդ-1. Մազերը մի մի լվացեք մաշկը չորացնող շամպունով: Թվում է, թե շամպունը, որը չորացնում է մաշկը, կօգնի լուծել խնդիրը, սակայն ոչ՝ մաշկը սկսում է պայքարել չորության դեմ և ավելի շատ յուղ է արտադրում:

Խորհուրդ-2. Գլուխը տաք ջրով մի լվացեք, ինչը վերաբերվում է նաև դեմքին. տաք ջուրը խթանում է ճարպային արտադրությունը:

Մաշկային յուղի չափից դուրս արտադրությունը ոչ թե խնդիր է, այլ ախտանիշ: Այդ խնդրի լուծումն անհրաժեշտ է վստահել բժշկին: Պատճառները բազմազան կարող են լինել՝ սխալ սննդակարգից, մինչև կանացի խնդիրները: Վերոնշյալ բաղադրատոմսերը կվերացնեն յուղը, սակայն, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես:

Աղբյուր