Իննա Խոջամիրյանի և Հայկ Պետրոսյանի մտերմիկ գրկախառնության տեսանյութը թեժացրել է նրանց սիրավեպի մասին խոսակցությունները

Հայկ Պետրոսյան-Իննա Խոջամիրյան զույգի մասին քննարկումները շարունակում են մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Երեկ Հայկ Պետրոսյանը տոնում էր ծննդյան տարեդարձը, որի ընթացքից երգչուհի Մաշա Մնջոյանը տեսանյութ է հրապարակել Ինստագրամի սթորի հատվածում։

Եթե մինչև այս Հայկի և Իննայի սիրավեպի լուրերի համար լուսանկարներն էին առիթ հանդիսանաում, այս անգամ տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայկը մտերմիկ գրկում Իննային։

Հարաբերությունների պարզաբանում մինչև այս միայն Ինննան է տվել` ասելով, որ չի խոսում անձնական կյանքի մասին, Հայկը երբևէ չի խոսել այս մասին։ Tert.am Life–ը փորձեց կապ հաստատել երգչի հետ, սակայն նա նույնպես պահեց Իննայի պատասխանի ոճը։

«Առհասարակ, չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին»,– ասաց Հայկը` ըստ ության չհերքելով, բայց և չհաստատաելով իրենց սիրավեպի մասին լուրը։

Ներկայացնում ենք տեսանյութը, որն արդեն իսկ լայն տարածում է գտել.

Աղբյուր