Հարճերի դիետա կամ ինչպես են սնվում հարեմի կանայք, որպեսզի անթերի տեսք ունենան

Շատերին է հետաքրքրում, թե ինչպես էր հարեմի կանանց հաջողվում անթերի մարմին ունենալ: Ձեզ ենք ներկայացնում արևելյան գեղեցկուհիների ամենասիրելի բաղադրատոմսերը, որոնք դուք կարող եք համարձակ կերպով ձեր սննդակարգ մտցնել:

Հարեմում հարճերը սնվում էին 2 ժամը մեկ, իսկ յուրաքանչյուր սննդի ընդունման չափը 250 գրամ էր:

Այրան: Սովորաբար առավոտյան սննդի առաջին ընդունման ժամանակ հարճերն այրան էին ըմպում: Պատրաստվում է շատ հեշտ: Հարկավոր է 150 գ յոգուրտը խառնել 100 գ ջրի հետ և սառեցնել: Կարելի է նաև մի պտղունց աղ ավելացնել հագենալու համար:

Կրկնակի եռացած սուրճ: Ահա կրկնակի եռացված սուրճի հրաշք բաղադրատոմսը: Սկզբում հարկավոր է սրճեփում եռացնել ջուրը, իդեալական տարբերակում՝ տաք ավազի վրա: Հենց պղպջակները վեր բարձրանան, հարկավոր է հանել սրճեփը կրակի վրայից: Այնուհետև հարկավոր է մի պտղունց աղ ավելացնել և 0.5 թեյի գդալ սառը ջուր: Եվ միայն դրանից հետո է պետք ավելացնել սուրճը: Այնուհետև սրճեփը կրկին պետք է կրակին դնել, մինչև այն եռա: Հարճերը սուրճը ըմպում էին առանց շաքարավազի, հաճախ այն մատուցվում էր մրգերի հետ:

Լցոնած պղպեղներ: Բուլղարական պղպեղները լցոնվում էին բանջարեղենային խճողակով, որը հիմնականում իր մեջ ներառում էր նեխուր, կաղամբ, մաղադանոս և սխտոր, սակայն դուք կարող եք այլ բաղադրիչներ ավելացնել: Լցոնված պղպեղները հարկավոր է տեղադրել կաթսայի մեջ, վրան լցնել քացախի և ջրի 1:2 խառնուրդ և թողնել 20 օր:

Բլղուրով աղցան: Բլղուրը հարկավոր չէ եփել, բավական է այն շոգեխաշել եռացրած ջրում մի քանի րոպե: Ապա հարկավոր է ավելացնել կտրատած լոլիկ, վարունգ, մաղադանոս և մի քանի տերև անանուխ: Վերջում մի քանի կաթիլ կիտրոն լցրեք վրան:

Շոգեխաշած դդմիկ: Սմբուկից և դդմիկից բանջարեղենային ուտեստները գրեթե ամեն օր էին մատուցվում հարեմում: Հարկավոր է քառակուսիներով կտրատած դդմիկը 5-7 րոպե շոգեխաշել, ապա ավելացնել լոլիկ: Եվս 5 րոպե կրակի վրա, և ուտեստը պատրաստ է: Վերջում կարող եք մի քիչ սխտոր ավելացնել:

Լոբի: Հարկավոր է կարմիր լոբին հարկավոր է գիշերը ջրի մեջ դնել, ապա խառնել այն քուջութի, կարագի, քացախի և աղացած պղպեղի հետ: Բոլոր բաղադրիչները հարկավոր է խառնել այնպես, որ համասեռ զանգված ստացվի:

Ոսպ: Հարկավոր է 30 րոպե ժամանակով եռացնել ոսպը և խառնել այն սոխի հետ շոգեխաշած գազարի հետ: Պատրաստի ուտեստի վրա հարկավոր է լցնել յոգուրտի և սխտորի խառնուրդ:

Աղբյուր