Վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստի բաղադրատոմս․ Չաշուշուլի

Բաղադրիչներ

տավարի փափկամիս – 1 կգ, սոխ – 200 գ, լոլիկ – 300 գ, սխտոր – 2-3 պճեղ, համեմ, ռեհան – 50-ական գ,

ուրց — 3-4 ճյուղ, համեմի աղացած  սերմ – 1 թ/գ, կարմիր կծու պղպեղ – 1 հատ, դափնու տերև – 1-2 հատ, աղ

Պատրաստման եղանակը: Տավարի միսը կտրատել: Սոխը մանր կտրատել: Միսն ու սոխը խառնել, լցնել թավայի մեջ, ավելացնել  1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել:

Եթե պետք է, նորից ջուր ավելացնել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել: Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե: Կանաչին մանր կտրատել:

Սխտորի ամեն պճեղ երեք-չորս մաս անել: Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել: Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել ևս 5-6 րոպե: Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:

Աղբյուր