Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչ նպատակով են օգտագործվել այս կոշիկները. ՖՈՏՈ

Ֆրանսիա, 1800 — 1900 թթ.

Տպավորիչ տեսք ունեցող այս կոշիկները կրել են Ֆրանսիայի Haute Ardèches կոչվող շրջանում, 19-րդ դարում։ Դրանց նպատակը մարդկանց տանջելը կամ սառույցներով մագլցելը չէր։ Կոշիկները նախատեսված են եղել պնդուկներ կոտրելու համար։

Պնդուկն այդ ժամանակահատվածում կարևոր սնունդ էր թե՛ մարդկանց և թե՛ կենդանիների համար։ Ժամանակին գյուղացիներն օգտագործել են այս կոշիկները սննդի արտադրության մեջ, իսկ հիմա այն Տորոնտոյում գտնվող կոշիկի թանգարանի գլխավոր ցուցանմուշներից մեկն է։

Աղբյուր