7 իր Ձեր տանը, որոնք քաղցկեղ են առաջացնում

Ողջամտությունը Ձեզ թելադրում է, որ խանութներում չկան վտանգավոր իրեր, որովհետև դրանք արգելված կլինեն, բայց, ցավոք, վաճառվող ապրանքների մեծամասնությունը, որն ազատ վաճառվում է, կարող է լինել կյանքի համար վտանգավոր, քանի որ անգամ առաջին հայացքից շատ անվտանգ թվացող նյութերը պատրաստված են քիմիական նյութերից։

Ահա յոթ բան, որից պետք է ազատվել Ձեր իսկ առողջության համար։

Օդը թարմացնող սարքեր: Բոլոր սիրում են, որ իրենց տանը լավ հոտ է գալիս։ Մեզանից յուրաքանչյուրը զուգարանում ունի դրանցից։ Բայց սրանցից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունեն կոնցերագեններ, որոնք վատ ազդեցություն են ունենում Ձեր առողջության վրա։ Բացի այդ, դրանք կարող են աստմայի գրգռման պատճառ դառնալ։

Մոմեր: Արոմատիկ մոմերը կարող են նույնպես կանցերոգեններ պարունակել։ Եթե ցանկանում եք ստուգել մոմերը, ապա վերցրեք թուղթ և փորձեք, հալեցնելով մոմը, ուղիղ գիծ նկարել։ Եթե հետք չի մնում, ուրեմն այն կապարից է: Նման մոմ վառելով՝ Դուք Ձեր թոքերին ահռելի վնաս եք պատճառում: Այդ հոտը շնչելը նույնն է, ինչ կանգնել մեծ քաղաքի խաչմերուկում այն ժամանակ, երբ խցանում է:

Բաղնիքի պլաստմասե վարագույրներ: Դուք իհարկե սրա մասին չեք մտածել, բայց դա պարունակում է պերքլորէթիլեն: Դա պլաստիկ ստանալու ամենաէժան միջոցներից մեկն է: Այս նյութը շատ վտանգավոր է, եթե օգտագործվում է բաղնիքում: Երբեք մի գնեք ամենէժան խաղալիքները, որովհետև դրանց մեջ էլ կա այս նյութից:

Գորգերի մաքրման նյութեր: Այն քիմիկատները, որոնք ստեղծված են լաքաներ հեռացնելու համար, կարող են թոքերի քաղցկեղ առաջացնել: Դրանց մեջ ամենաշատը հանդիպում է պերքլորէթիլեն և նաֆթալին: Փորձեք լաքաները մաքրել սոդայով և քացախով: Կարող եք օգտագործել նաև գոլորշամաքրման սարքեր: Դրանք միջինում արժեն հարյուր դոլար, բայց շատ անվնաս են:

Չոր մաքրող միջոցներ: Համոզվեք, որ այն չոր մաքրղ միջոցներում, որոնք օգտագործում եք, չկա պերքլորէթիլեն:

Տնային կենդանիների համար միջոցներ: Բոլոր այն միջոցները. որոնք նախատեսված են կենդանիներին ազատելու միջատներից, մարդկանց համար շատ վտանգավոր են: Այսպիսով, եթե տնային կենդանի ունեք, աշխատեք մաքուր պայմաններում պահել:

Հակաբակտերիալ միջոցներ: Մի՛ օգտագործեք օճառ և այլ կոսմետիկ միջոցներ, որոնց վրա գրված է, որ հակաբակտերիալ են: Դրանք շատ նյութեր են պարունակում, որոնք բացասաբար են ազդում մեզ վրա: Եթե վախենում եք միկրոբներից, ապա օգտագործեք նյութեր, որոնք պարունակում են արծաթ: Իսկ ավելի լավ կլինի, եթե բնական հումքից պատրաստված միջոցներ օգտագործեք: Ամեն անգամ, երբ գնում եք նոր հիգիենիկ միջոց, ուշադիր կարդացեք, թե ինչից է այն պատրաստված: Դա շատ ավելի կարևոր է, քան մտածում եք։

Աղբյուր