10 նշան, որ ձեր օրգանիզմում մակաբույծներ կան. իմացեք՝ ինչպես ազատվել դրանցից

Առողջապահության համաշխահային կազմակերպությունը նշում է, որ մակաբուծային վարակն ընդհանուր խնդիր է, որով տառապում է ավելի քան 3,5 մլրդ մարդ: Մակաբույծներ կարող են լինել մարդու գրեթե բոլոր օրգաններում, հատկապես աղիներում: Դրանցից որոշները էրիթրոցիտներով են սնվում և կարող են անեմիա առաջացնել, ուրիշները ուտում են մարդու սնունդը և կարող են մշտապես քաղցած վիճակում լինել: Ներկայացնում ենք 10 ախտանիշ, որոնք խոսում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին:

1. Մաշկային խնդիրներ՝ ցան, խոցեր, ախտահարում, էկզեմա, չոր մաշկ:

2. Անհանգստություն, տագնապ, ընկճախտ, մոռացկոտություն, նյարդայնություն, անհանգստություն և տրամադրության փոփոխություններ

3. Հյուծում, անզգայություն և հոգնածություն:

4. Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ, նախադաշտանային համախտանիշ, վերատադրողական խնդիրներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ, կիստաներ և միոմաներ, միզուղիների վարակներ

5. Փորլուծություն (մակաբույծները կարող են հասնել աղիների լորձաթաղանթի վրա՝ որովայնային խնդիրներ առաջացնելով, այդ թվում՝ փորլուծություն):

6. Անեմիա

7. Մկանային և հոդային խնդիրներ, այդ թվում՝ մկանային ցավեր, հոդացավեր, արթրիտի ցավ, մկանների սպազմ, ցավ պորտի հատվածում և ձեռքերի ու ոտքերի թմրություն:

8. Քնի խանգարումներ, այդ թվում՝ անքնություն, քնի մեջ ատամների կրճտոց

9. Քաշի և ախորժակի հետ կապված խնդիրներ, որոնցից են՝ ախորժակի կորուստը կամ մեծ ախորժակը, երկարաժամկետ ճարպակալումը և քաշ կորցնելու կամ հավաքելու անհնարինությունը:

10. Բորբոքված աղիքի համախտանիշ

Ամենապարզ միջոցը պարզելու՝ արդյոք մակաբույծներ կան օրգանիզմում, կղանքի թեստ անցնելն է: Խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և թեստ անել՝ պարզելու համար մակաբուծային վարակի տիպը: Սննդակարգից վերացրեք շաքարավազը և վերամշակված ուտելիքը, որովհետև մակաբույծները շաքար և դրանից ստացված մթերքներ սիրում են: Այդ մթերքների բացառումը կօգնի ազատվել դրանցից «քաղցած պահելու» միջոցով:

Խորհուրդ է տրվում օգտագործել հաղարջ, կոճապղպեղ, պապայա, հում կաղամբ, կոկոսի յուղ, նռան սերմեր, ալոե և օձասխտորի արմատ: Սննդակարգում ներառեք ավելի շատ բջջանյութ, որը կարողանում է մակաբույծներին վերացնել օրգանիզմից, դա առանձնակի կարևոր է որդերի դեմ:

Աղբյուր