Ի՞նչ է պատահում, երբ ճանճը նստում է ուտելիքի վրա․ չափազանց կարևոր է իմանալ

Առօրյա կյանքում հաճախ է պատահում, որ պատուհանից կամ դռնից ճանճ է մտնում տուն, որին որսալը հեշտ բան չէ։ Այդ ընթացքում շատ հավանական է, որ նրանք կգտնեն ուտելի որևէ բան և կհարձակվեն դրա վրա։ Իսկ ի՞նչ է լինում, եթե ճանճը նստում է ուտելիքի վրա։

Image result for flies on food

Շանսերը մեծ են, որ ձեզ այցելելուց առաջ ճանճը դրսում գարշելի բաների է դիպել՝ կենդանական կղանքի, սատկած կենդանու դիակը, նեխած աղբի․․․ Ցավալին այն է, որ մեզ ծանոթ ճանճերն ատամներ չունեն, ուտի չեն կարողանում ուտելիքը ծամել։ Հենց այդ պատճառով էլ սկզբում ճանճերը սննդի վրա հատուկ ֆերմենտներ են թքում, որոնք քայքայում և մանր մասերի են բաժանում այն, իսկ այդ ամենից հետո միայն կարողանում են ուտել սնունդը։

Բայց բակտերիաների տարածման ամենահավանական տարբերակը սա չէ։ Բանն այն է, որ ճանճերի ոտքերի վրա փոքր աղվամազեր կան, որոնց արանքում էլ հավաքվում են բակտերիաներն ու վիրուսները։ Այսինքն՝ եթե ձեր կարկանդակի վրա նստելուց առաջ ճանճը նստած է եղել սատկած կենդանու դիակի վրա, ապա այդ բոլոր վնասական բակտերիները հեշտությամբ կտեղափոխվեն ձեր կարկանդակի վրա։

Related image

Ճանճի՝ ուտելիքի վրա մեկ վայրկյանից ավելի դիպչելը կարող է այն ուտող մարդուն փոխանցել այնպիսի սուր վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են Դիզենտերիան, Տիֆը, Խոլերան և այլն։ Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ուտելիքը բաց վիճակում չթողնել սեղանին կամ այլ վայրում, ինչպես նաև ուշադիր լինել, որպեսզի տանը ճանճեր չլինեն։ Խանութներում շատ են նաև տարբեր սարքերն ու նյութերը, որոնք քիչ, թե շատ օգնում են ազատվել այդ վիրուսակիր միջատներից։

Աղբյուր՝ Blognews.am