Սարգիս Գրիգորյանի կնոջ «շոկային» անակնկալը ամուսնուն

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում, story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել: Տեսանյութի մեջ դերասանը բացատրում է, որ այսօր լրանում է իր եւ կնոջ՝ Մանո Գրիգորյանի ամուսնության 10-ամյակը:

Տեսանյութում Սարգիսը նաեւ խոստովանում է, որ իր համար իսկական շոկ էր Մանոյի՝ հարսի զգեստով եկեղեցի գալը:  Story բաժնում Սարգիս Գրիգորյանը նաեւ տեղադրել է կնոջ լուսանկարը՝ հարսի հանդերձանքով: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ թողնելով մակագրություն: Նա գրել է. «Իմ կյանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանն իր էջում  տեսանյութ էր հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանի գեղեցիկ ընտանիքն է՝ կինը՝ Մանոն, դուստրերը՝ Էվան եւ Յանան: Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանը գրառում էր կատարել ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքի մասին: Նա գրել էր. «Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ երկիր կառավարելը: Հարգում ու վստահում եմ ընտանիք հարգողներին… Մենք այսօր 10 տարեկան ենք…ուռա…»:

Աղբյուր՝ Style.news.am