Ուշադիր եղեք ներկրված միրգ գնելիս. իմացեք, թե ինչ են նշանակում այս պիտակները

Համոզված ենք, որ դուք գոնե մեկ անգամ կյանքում նկատած կլինեք բանանի վրայի պիտակները: Բայց դուք երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչ են դրանք նշանակում: Ձեզ ենք ներկայացնում դրանց նշանակությունը, որոնք երբեք չի կարելի անտեսել:

1. Եթե դրանց վրա 4 նիշանոց ծածկագիր է, որը սկսվում է 3 կամ 4 թվանշանով, ապա նշանակում է, որ այդ մթերքն աճեցվել է ինտենսիվ գյուղատնտեսության հիման վրա:

Ենթադրվում է նաև, որ օգտագործվել են պարարտանյութեր և թունաքիմիկատներ:

2. Եթե մթերքն ունի 5 նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 9 թվանշանով, նշանակում է, որ մթերքն ավանդական եղանակով է աճեցվել, ինչպես դա արել են հազարամյակների ընթացքում: Մեր օրերում նման եղանակն անվանում են «օրգանական», այլ խոսքով ասած՝ առանց պարարտանյութերի և թունաքիմիկատների:

3. Եթե մթերքն ունի 5 նիշանոց ծածկագիր, որը սկսվում է 8 թվանշանով, նշանակում է, որ դա գենետիկ փոփոխությունների ենթարկված մթերք է (առավել հայտնի որպես ГМО):

Այս նյութը կարդալուց հետո առավել ուշադիր եղեք մթերքներ գնելիս:

Աղբյուր