10 ֆանտաստիկ հնարք՝ առավոտյան վաղ արթնանալու համար

Առավտյան վաղ արթնանալը և տաք ու հարմարավետ անկողնուց վեր կենալը չափազանց բարդ գործ է, որը քչերն են կարողանում հաղթահարել։ Սակայն դա այլևս խնդիր չէ, քանի որ BlogNews–ը մշակել է վաղ արթնանալու 10 ֆանտաստիկ հնարքներ, որոնք և Ձեզ ենք ներկայացնում։

  1. Զբոսնեք Ձեր ընդմիջման ժամին
    Ընդհանրապես փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում։ Սա կբարձրացնի Ձեր՝ լավ քնելու հավանականությունը, ինչի հետևանքով դուք ավելի վաղ կարթնանաք։
  2. Առավոտյան մարզում տեղափոխեք երեկո
    Սա օգնում է հատկապես ցուրտ ամիսերին՝ միևնույն ժամանակ ավելի արդյունավետ դարձնելով մարզումը։
  3. Փորձեք հեռուստացույց չնայել 20։00–ից հետո
    Հեռուստացույցի արտանետած կապույտ լույսը քչացնում է քնի հորմոնի արտադրությունը, այդ իսկ պատճառով էլ մենք ավելի ուշ ենք քնում՝ հեռուստացույց նայելու դեպքում։

  1. Անկողին մտնելուց առաջ հոտավետ լամպ այրեք
    Հանգստացնող բուրմունքը Ձեզ կօգնի ավելի հեշտ քնել, ինչի արդյունքում էլ նույն հեշտությամբ կարթնանաք։
  1. Համեղ նախաճախ խոստացեք ինքներդ Ձեզ
    Խուսափեք քնելուց առաջ սնվելուց և դրա փոխարեն մտածեք, թե ինչ համեղ նախաճաշ եք ուտելու առավոտյան։ Այսպես դուք փոքր-ինչ քաղցած կարթնանաք և համեղ նախաճաշի միտքը կստիպի Ձեզ վեր կենալ մահճակալից։
  1. Եթե քնկոտ եք, ապա քնեք
    Եթե նույնիսկ դա ավելի շուտ է, քանի դուք սովորաբար քնում եք։ Մի քանի ժամ ավել քունը կթարմացնի Ձեզ։
  1. Ննջասենյակի պատուհանը բաց թողեք քնելուց առաջ
    Լավ օդափոխանակությունը կարող է մեծ օգուտ տալ Ձեր օրգանիզմին։

  1. Ձեր զարթուցիչը հնարավորինս հեռու դրեք
    Այս կերպ դուք ստիպված կլինեք վեր կենալ դա անջատելու համար։ Մահճակալ վերադառնալու հավանականությունը մեծապես կնվազի այդ պարագայում։
  1. Արթնացեք Ձեր սիրելի երաժշտության ներքո
    Զարթուցիչի տհաճ ազդանշանը չի թողնում, որ մենք վերադառնանք երազների աշխարհից, սակայն հաճելի մեղեդին կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։
  1. Արթնանալուց հետո մի պահ մնացեք մահճակալում
    Սակայն անընդհատ շարժվեք, մի քանի խորը շունչ քաշեք, շփեք Ձեռքերը և մի բաժակ ջուր խմեք։

Աղբյուր