Խոնավ անձեռոցիկների օգտագործումը ցանկանում են արգելել.հնարավոր է կանգ առնի նաև դրանց արտադրությունը

Մեծ Բրիտանիայում քննարկում են այն հարցը, թե ինչպես լիովին ազատվել թաց անձեռոցիկներից: Նման անձեռոցիկներն ունեն այնպիսի բաղադրիչ մաս, որը չի քայքայվում: Կամ արտադրողները պետք է դուրս հանեն այդ բաղադրիչ մասը կամ Մեծ Բրիտանիայում կարգելվի խոնավ անձեռոցիկի օգտագործումը: Դրանք նաև հանդիսանում են կոյուղիների խցանման պատճառ՝ չափազանց հաճախ: Սա միակ հարցը չէ աղտոտվածության հետ կապված, որ ցանկանում են լուծել այնտեղ: 2042 թվականին լիովին կարգելվի պլաստիկի հիման վրա ստեղծված իրերի արտադրությունը՝ գետերն ու օվկիանոսը մաքուր պահելու նպատակով: