Հրաշագործ բնական սկրաբ դեմքի համար. 15 րոպե անց Դուք չեք ճանաչի Ձեր սեփական մաշկը

Այսօր ձեզ ենք առաջարկում դեմքի մաշկի համար հրաշագործ սկրաբի մի բաղադրատոմս: Վիտամին C-ի բարձր մակարդակը և մրգային թթուներն այս ելակե պիլինգի արդյունավետության գաղտնիքն են:

Մաշկի միագույն լինելը, թեթև գունաբացումը, մաշկի մաքրումը տարբեր օտար մասնիկներից․ այս ամենը հնարավոր է դարձել ընդամնեը երեք բաղադրիչների շնորհիվ:

Սկրաբ դեմքի համար` տան պայմաններում

Ձեզ պետք կգան

  • 1 ելակ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ

Օգտագործման եղանակը: 1․ Մանրացրեք ելակը, տրորեք այն յուղի և շաքարավազի հետ: 2․ Մերսեք մաշկը հինգ րոպե շարունակ՝ օգտագործելով ելակե սկրաբը: 3․ Լվացվեք սառը ջրով:

Նման սկրաբն անհրաժեշտ է քսել մաքուր դեմքին: Այս գործընթացից հետո նույնիսկ պետք չէ խոնավեցնող կրեմ օգտագործել:

Աղբյուր