Դարչինն ու ջուրը՝ նիհարելու միջոց

Ավելորդ քաշից ազատվելը երբեք հեշտ չի եղել, հատկապես՝ եթե մի քանի ավելորդ կիլոգրամ եք հավաքել ձմռան ընթացքում: Երբեմն խիստ դիետաների և երկարաժամ մարզումների, համբերության և նվիրվածության շնորհիվ է, որ կարող ենք հասնել արդյունքի:

Սա, իհարկե, այն դեպքում, երբ շատ ժամանակ ունենք և կարող ենք մեզ թույլ տալ այս ամենը:

Եթե մարզասրահ այցելելու և դիետաներ պահելու ժամանակ չունեք, ապա ձեզ ենք առաջարկում դարչինի ըմպելիք, որը կօգնի այս հարցում:

Ձեզ միայն անհրաժեշտ է դարչին և ջուր:

Բոլորն էլ ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց ժամանակ և գումար ծախսելու: healthyfoodteam կայքը տալիս է այդ հնարավորությունը:
Ի՞նչ է պետք անել:

Պարզապես 250 մլ ջրի մեջ ավելացրեք 1 թ/գ դարչին և եփեք 5 րոպե: Դրանից հետո խառնուրդը հեռացրեք կրակից, թողեք սառչի 10 րոպե:

Ստացված խառնուրդը խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին, կամ երեկոյան՝ քնելուց առաջ:

15 օր շարունակ կրկնեք պրոցեդուրան և հետևեք արդյունքին: 2 շաբաթվա ընթացքում մոտավորապես 5-7 կգ քաշ կկորցնեք:

Աղբյուր