Ինչպե՞ս ընդմիշտ ազատվել անցանկալի մազերից

Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել շուրթերի վերին հատվածում աճող անցանկալի մազերից:

Միջոցի պատրաստման համար հարկավոր է.

  • 1 ճ.գ. աղացած քրքում
  • 2 ճ.գ. ոլոռի ալյուր
  • 1-2 ճ.գ. կաթ

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միատարր մասսա ստանաք, անհարժեշտության դեպքում՝ կաթ ավելացրեք:

Պատրաստի խառնուրդը հաստ շերտով քսեք շուրթերի վերին հատվածին՝ մազերի աճի ուղղությամբ: Պահեք 20 րոպե՝ մինչ չորանալը:

Այնուհետև, մազերի աճին հակառակ, մաքրեք քսածը ատամի խոզանակով կամ գոլ ջրում թրջած սպունգով:

Կրկնեք սա շաբաթը 3-4 անգամ և ամեն անգամ մազերն ավելի կքչանան:

Արդեն մեկ ամսից կմոռանաք անցանկալի մազերի գոյության մասին:

Աղբյուր