Ատամների տնային ճերմակեցում՝ ընդամենը 100 դրամ ծախսով

Ատամնաբուժարաններում այս նույն արդյունքի համար դու կծախսես կլորիկ գումար, իսկ ահա այս գաղտնիքը բացահայտելուց հետո դու ինքդ պարբերաբար կարող ես ճերմակեցնել քո ատամները տնային պայմաններում՝ ծախսելով ընդամենը 100 դրամ:

Ակտիվացվաց ածուխ. ահա այն հրաշք միջոցը, որը վաճառվում է ցանկացած դեղատնում:

Մեկ օգտագործման համար քեզ անհրաժեշտ է ընդամենը ածուխի մեկ կոճակ:

Փոշիացրու այն, հետո քո ատամի մածուկի մի փոքր զանգվածի հետ այն խառնիր այնպես, որ ստացվի միասեռ մոխրագույն զանգված:

Այնուհետև խոզանակով սովորականից մի փոքր երկար մաքրիր ատամներդ, ցանկալի արդյունքի համար 10 րոպեն բավարար է:

Ատամները  խոզանակելուց հետո բերանդ ողողիր մաքուր գոլ ջրով ու վերջ: Արդյունքն անմիջապես կնկատես, որովհետև բացի ճերմակությունից, ածուխը քո ատամներին նաև արտասովոր փայլ կհաղորդի:

Աղբյուր