Կաննի 70-րդ ամենամյա կինոփառատոնի վառ իրադարձությունները. Մոնիկա Բելուչիի կրքոտ համբույրը, Բելլա Հադիդի հերթական ձախողումը…

Երեկ կայացավ Կաննի 70-րդ ամենամյա կինոփառատոնի բացումը: Այս տարի փառատոնը վարելու պատվին արժանացել են կրքոտ իտալուհի Մոնիկա Բելուչին և ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լութսը: Փառատոնի մեկնարկը տպավորիչ էր թե՛ աստղերի և թե՛ հաղորդավարների շնորհիվ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում Կաննի 70-րդ ամենամյա կինոփառատոնի վառ իրադարձությունները:

Եթե կինոփառատոնը վարում է այնպիսի կրքոտ և սեքսուալ կին, ինչպիսին Մոնիկա Բելուչին է, ապա այն պարզապես չի կարող հանդարտ և միապաղաղ անցնել: Դերասանուհին և նրա համահաղորդավար ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լութսը կինոփառատոնի հյուրերի համար մի համբույր էին բեմադրել, որը նկարագրելը անհնար է, ուստի առաջարկում են ծանոթանալ նկարներին և տեսանյութին:

Կարմիր գորգի համար աստղերի կատարած հագուստի ընտրությունը բավականին վիճելի է: Կարծես թե նրանք այս անգամ այնքան էլ ջանք չեն թափել շլացուցիչ տեսք ունենալու համար:

Սառա Սամպայո

Կոկո Կոնիգ

Էվա Հերցիգովա

Ջեսիկա Չեսթեյն

Լարա Լիետո և Ադրիեն Բրոուդի

Ումա Թուրման

Նաոմի Հարիս

Ջուլիանա Մուր

Լիլի Ռոուզ Դեպ

Սյուզան Սարենդոն

Մարիոն Կոտիար

Էլլ Ֆանինգ

Աչքի ընկավ Բելլա Հադիդը, սակայն ոչ լավ կողմից: Բացի այն, որ նա ակնհայտորեն խնդիրներ ուներ իր հագուստի հետ, որը մեկ ընկնում էր նրա ոտքերի տակ, մեկ անտեղի բացվում և անգամ ընկնում վրայից, նրա ընտրությունը չափազանց նման էր մեկ այլ մոդելի՝ Էմիլի Ռատակովսկիի հագուստին: Եվ դեռ հարց է, թե նրանցից ով ավելի շահեկան տեսք ուներ:

Բելլա Հադիդ

Էմիլի Ռատակովսկի

Բելլա Հադիդն ու Էմիլի Ռատակովսկին