Կաթնաշոռով համեղ ձողիկներ․ շատ արագ են պատրաստվում և վերջանում են 1 րոպեում

Եթե ձեր տանը երեխաները չեն սիրում կաթնաշոռ ուտել, ապա մենք առաջարկում ենք մի օգտակար բաղադրատոմս, որը կօգնի կերակրել ձեր փոքրիկներին կաթնաշոռով աննկատ։

Բաղադրիչներ՝

  • 0,5 կգ կաթնաշոռ,
  • 2 ձու,
  • 2 ճաշի գդալ շաքար,
  • 2 ճաշի գդալ թթվասեր,
  • կես թեյի գդալ սոդա,
  • 1 բաժակ ալյուր,
  • արևածաղկի ձեթ՝ տապակելու համար,
  • մի փոքր աղ (մոտ մեկ բուռ),
  • շաքարի փոշի՝ վրան շաղ տալու համար։

Պատրաստման եղանակը՝ Խառնեք կաթնաշոռը, ձուն, թթվասերը, սոդան, ալյուրը և աղը։ Խմորը դրեք սեղանին և վրան ալյուր լցրեք։

Խմորից բարակ ձողիկներ պատրաստեք։ Դրանք անհրաժեշտ է տապակել թավայի վրա մինչև կարմրելը։

Բարի ախորժակ։

Աղբյուր