Այս բաղադրատոմսը շատ հեշտ է, և վստահ եղեք, որ կստացվի ձեզ մոտ: Կեֆիրով և շոկոլադով պիրոգի բաղադրատոմսը.
- Ալյուր՝ 3 բաժակ
- Հավկիթ՝ 3 հատ
- Կեֆիր՝ 300 մ/գ
- Սերուցքային կարագ՝ 100 գր
- Շաքարավազ՝ 1 բաժակ
- Սոդա՝ 1 պտղունց
- Կակաո՝ 50 գր
- Շոկոլադի քերուկ՝ 100 գր
Պատրաստումը: Խառնել բոլոր բաղադրիչները (սոդայով թեյի գդալի մեջ ավելացնում ենք քացախ): Խմորը լցնում ենք ջեռոցի ամանի մեջ և թխում 25 րոպե 200 աստիճանում:
Զարդարում ենք արդեն պատրաստ պիրոգը շոկոլադի գլազուրով կամ հալեցրած շոկոլադով:
Բարի ախորժակ։