Համեղ ու յուրօրինակ «Ռահաթ» տորթի բաղադրատոմս, որն իր համային առանձնահատկություններով կգոհացնի բոլորին

Բաղադրիչներ

  • ձվի սպիտակուց — 6 հատ
  • շաքարավազ — 385 գ
  • գետնանուշ — 300 գ
  • օսլա (крахмал) — 3 ճ/գ
  • ջուր — 50 գ
  • խտացրած կաթ — 2 ճ/գ
  • կարագ — 150 գ
  • վանիլին
  • ջեմ խնձորի — 2-3 ճ/գ
  • կակաոյի փոշի — 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1.Գետնանուշը բովում ենք տապակի մեջ կամ ջեռոցում, ապա հեռացնում ենք կեղևն ու բլենդերով մանրացնում:
2.Տորթը կազմված է 3 սպիտակուցային շերտից: Առաջին շերտի համար ձվի 2 սպիտակուցը հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով 100 գ շաքարավազը:
3.4 ճ/գ գետնանուշին ավելացնում ենք 1 ճ/գ օսլա, ապա լցնում ենք սպիտակուցային զանգվածն ու լավ խառնում ենք:
4.Յուղաթղթի վրա զգուշորեն լցնում ենք բեզեն ու եփում ենք 120-130 րոպե 160 աստիճան ջերմությամբ: Պետք է ստացվի ոչ շատ չոր շերտ: Նույն ձևով պատրաստում ենք մյուս երկու շերտերը:
5.Այժմ պատրաստում ենք սերուցքային կրեմը, որի համար 50 գ ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք 85 գ շաքարավազը: Եռալուց հետո ավելացնում ենք խտացրած կաթն ու 10 րոպե եփում թույլ կրակի վրա: Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
6.Հարում ենք փափկած կարագն ու գդալով կամաց-կամաց ավելացնում ենք սառած անուշահյութը և վանիլը:
7.Կրեմի 2/3 մասը դնում ենք մի կողմ, իսկ մնացած մասին ավելացնում ենք կակաո:

8.Տորթի ստորին շերտը պատում ենք սերուցքային կրեմով, երկրորդ շերտը՝ խնձորի պտղահյութով:

9.Տորթի վերին շերտը պատում ենք շոկոլադե կրեմով, կողքի հատվածները զարդարում ենք գետնանուշով:

Ահա և պատրաստ է մեր տորթը:
Ռահաթ-12