Դարերով փորձված հնագույն միջոցը բարձրացնում է իմունիտետը, բուժում մրսածությունը և մաքրում զարկերակները

Այս հոդվածի միջոցով ցանկանում ենք ձեզ ներկայացնել դարերով փոխանցված գերմանական մի բաղադրատոմս, որն օգտագործել են զանազան հիվանդությունների դեպքում: Դրանցից են խոլեստերինի բարձր մակարդակը, մրսածությունը, աթերոսկլերոզը և շատ այլ հիվանդություններ:

Այս միջոցն անչափ հեշտ է պատրաստելը և դրա համար ձեզ պետք կգա ընդամենը մի քանի բաղադրիչ՝ կիտրոն, կոճապղպեղ, սխտոր և ջուր:

Տվյալ մթերքները իմունային համակարգը կարգավորելու համար անհրաժեշտ բաղադրիչներ են, ինչպես նաև ունեն ամբողջ օրգանիզմը վերականգնող հատկություն:

Ինչպես պատրաստել դեղամիջոցը:

Բաղադրիչներ

  • 2 լիտր ջուր
  • 4 կիտրոն
  • 4 մեծ գլխով սխտոր
  • 2 ճ/գ քերած կոճապղպեղ

Պատրաստումը

  1. Լվացեք և կտրտեք լիտրոնը:
  2. Մաքրեք սխտորը և կոճապղպեղի ու կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ:
  3. Բլենդերի օգնությամբ ստացեք միաձույլ զանգված:
  4. Խառնուրդը լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք ջուրը:
  5. Եփեք մինչև եռա ՝ ամբողջ ընթացքում խառնելով այն:
  6. Մի քանի րոպեից վերցրեք կաթսան կրակի վրայից և թողեք, որ սառչի:
  7. Դրանից հետո քամեք հեղուկը և պահպանեք սառնարանում ապակե շշի մեջ:

Ընդունեք այս ըմպելիքը ամեն անգամ 1 բաժակից, ուտելուց 2 ժամ առաջ, դատարկ ստամոքսին: Կրկնեք այն ամեն օր՝ 3 շաբաթ շարունակ: Դուք կարող եք ավելացնել մի փոքր մեղր, եթե ձեզ դուր չի գալիս ըմպելիքի համը:

Մեկ շաբաթ անց արդեն  կնկատեք ըմպելիքի դրական ներգործությունը ձեր օրգանիզմի վրա:

Ձեր  օրգանիզմի էներգետիկ մակարդակը, ինչպես նաև ընդհանուր առողջական վիճակը նշանակալի կլավանան: Բացի այդ՝ այս միջոցը հիանալի կերպով օգնում է ազատվել երիկամների քարերից:

Աղբյուր՝ Blognews.am