Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք

Քիմիայից բնական միջոցներին անցնելը գնալով ավելի ու ավելի ակտուալ է դառնում: Գոյություն ունեն շատ միջոցներ դա անելու համար. սոդա, յուղեր, խոտաբույսեր, այս ամենը հիանալի օգնականներ են հանդիսանում: Իսկ այժմ նաև քացախ: Ուղղակի զարմանալի է, թե որքան օգուտ կարող է այն բերել: Քացախի օգտագործման եղանակները բազմազան են: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Հանգստացնել կոկորդի ցավը: Խնձորի քացախն ունակ է պայքարել մանրէների դեմ: Հաջորդ անգամ, երբ ձեր կոկորդը սկսի անսպասելի ցավել, խառնեք չորս ճաշի գդալ խնձորի քացախը մեկ բաժակ տաք ջրի հետ: Ժամը մեկ ողողեք կոկորդն այս լուծույթով:

2. Բացել քիթը (շնչառությունը): Խնձորի քացախը հիանալի բուժում է քթի վարակները: Բանն այն է, որ այն պարունակում է B և E վիտամիններ, ինչպես նաև կալցիում, կալիում և մագնեզիում: Այս բոլոր միկրոէլեմենտները օգնում են մաքրել քթի խոռոչը և հանգստացնել ալերգիան: Երբ հաջորդ անգամ ձեր քիթը փակվի, մեկ թեյի գդալ քացախ ավելացրեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք: Այսպիսի թույլ լուծույթը կարող եք նաև կաթացնել ձեր քթի մեջ:

3. Ազատվել թեփից: Խնձորի քացախի բարձր թթվայնությունն օգնում է նորմայի բերել գլխի մաշկի pH բալանսը՝ կանխելով սնկերի և մանրէների առաջացումը: Հավասար քանակությամբ ջուր և քացախ լցրեք հեղուկացիր շշի մեջ: Ցողեք հեղուկը ձեր մազերին մինչև բավականաչափ խոնավ լինելը: Փաթաթեք գլուխը սրբիչով և թողեք 15 րոպե: Ի դեպ՝ այս միջոցի օգնությամբ մազերը նաև փարթամ տեսք են ստանում:

4. Ազատվել գիշերային ցավերից: Եթե դուք ունենում եք հաճախակի գիշերային ցավեր, դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը կալիումի պակաս ունի: Ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին երկու ճաշի գդալ քացախ և մեկ թեյի գդալ մեղր: Ամեն առավոտ մեկ բաժակ այս խառնուրդից խմեք և գիշերները հանգիստ կքնեք:

5. Հանգստացնում է մաշկի քորը: Խնձորի քացախը հակասնկային ազդեցություն ունեցող հակասեպտիկ է: Մաշկի քորի ժամանակ օգտագործեք այն բնական վիճակով՝ առանց ինչ-որ բանի հետ խառնելու, քսեք քոր եկող հատվածների վրա:

6. Ազատվել ոտքերի տհաճ հոտից: Ոտքերի տհաճ հոտի հիմնական պատճառը շատ քրտնելն է: Քրտինքն ինքը հոտ չունի, այն ընդամենը ջուր է, որը դուրս է գալիս մաշկի միջոցով, իսկ տհաճ հոտի պատճառը մանրէներն են: Խնձորի քացախը սպանում է մանրէներին: Քնելուց առաջ սրբեք ոտքերը քացախով թրջած սրբիչով՝ այդ խնդրից ազատվելու համար:

7. Վքնածություն: Այս դեպքում ձեզ կօգնի ջրի հետ խառնած մեկ թեյի գդալ քացախը, ամեն ուտելուց առաջ:

8. Ոչ թունավոր մաքրող միջոց: Տան մաքրության հարցում սոդայից բացի ձեզ կօգնի նաև քացախը: Հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնեք յուղի հետքերը, դժվարանցանելի հետքերը վերացնելու համար:

9. Մաքրել ջրատար խողովակը: Խցանված խողովակները բացելու համար պետք չէ գնել վնասակար քիմիա: ½ բաժակ սոդայի վրա մեկ բաժակ խնձորի քացախ ավելացրեք: Լցրեք դա ջրատար խողովակի մեջ և թողեք կես ժամ:

10. Հեռացնել կահույքի վրայի լաքաները: Եթե խառնեք աղը քացախի հետ, դուք հիանալի միջոց կստանաք՝ կահույքի վրայի լաքաները հեռացնելու համար:

Աղբյուր