Մարինկա Խաչատրյանի յուրահատուկ շնորհավորանքը՝ սիրելիի ծննդյան օրվա առթիվ

Երիտասարդ սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել: Մարինկան շնորհավորել է սիրելիի ծննդյան օրը: Իր տեղադրած լուսանկարներում եւ տեսանյութում դերասանուհին սիրելիի հետ է: Իսկ դերասանուհու սիրելիի տորթի վրա գրված է. «Սիրում եմ քեզ լիքը, շատ, մեծ…»:

Հրապարակումներին կից երիտասարդ դերասանուհին անգլերեն գրել է. «Շնորհավոր ծնունդդ, իմ», ապա տեղադրել՝ աշխարհ եւ սիրտ խորհրդանիշները:

Մարինկայի շատ հետեւորդ-երկրպագուներ միացել են շնորհավորանքին եւ զույգին մաղթել անսահման սեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երիտասարդ սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը  սիրելիի հետ գրկախառնված լուսանկար էր հրապարակել:

Լուսանկարին կից Մարինկա Խաչատրյանը մեկնաբանություն չէր թողել, սակայն հեշթեգներում նշել է իմ բառը, որից անմիջապես հետո տեղադրել է սիրտ և աշխարհի խորհրդանիշները:

Աղբյուր՝ Style.news.am