«Իմ փոքրիկը երկու տարեկան է». Սիրուշոն՝ կրտսեր որդու հետ (ֆոտո)

Սիրուշոն հազվադեպ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում սոցցանցերում: Նա խուսափում է ի ցույց դնել հատկապես իր երեխաներին, սակայն քիչ առաջ բացառություն է արել:

31-ամյա երգչուհին իր Instagram-ում կրտսեր որդու՝ Միքայելի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Իմ փոքրիկը երկու տարեկան է»:

Հիշեցնենք, որ Սիրուշոն մայիսի 4-ին ելույթ է ունեցել Լիբանանի հայ համայնքի համար, որից մի կադր տեղադրել է իր Instagram-ում:

Աղբյուր՝ News.am