Ջոն Ռոկֆելլերի կյանքի 17 կանոնները

Նավթային մագնատ Ջոն Ռոկֆելլերի անունը մինչ օրս ասոցիացվում է հարստության հետ: Նա սկսել է զրոյից և հասել է անասելի բարձունքների՝ դրա հատ մեկտեղ հաստատուն կերպով գումար հատկացնելով բարեգործությանը:

1. Միշտ փորձեք յուրաքանչյուր աղետ վերափոխել մի նոր հնարավորության:

2. Պետք չէ վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից:

3. Նա, ով ողջ օրն աշխատում է, գումար աշխատելու ժամանակ չունի:

4. Ձեր բարեկեցությունը կախված է ձեր իսկ որոշումներից:

5. Եթե ձեր միակ նպատակը մեծահարուստ դառնալն է, դուք երբեք դրան չեք հասնի:

6. Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը:

7. Գիտե՞ք՝ ինչն է ամենամեծ հաճույքը պատճառում: Տեսնել, թե ինչպես են ներդրված ջանքերի դիմաց դիվիդենտներ գալիս:

8. Բավական չէ պարզապես ճիշտ վարվել, հարկավոր է թույլ տալ մարդկանց իմանալ, որ դուք ճիշտ եք վարվում:

9. Ավելի հավանական է, որ աշխատանքի կընդունեն էնտուզիազմով մեկի, քան նրան, ով ամեն ինչ գիտի:

10. Լավ կառավարումն այն է, որ հասարակ մարդկանց ցույց տաս, թե ինչպես է պետք անել վերադաս մարդկանց աշխատանքը:

11. Համառության շնորհիվ ցանկացած բան՝ լինի դա ճիշտ, թե սխալ, լավ, թե վատ, հնարավոր է:

12. Ոչ ոք երբեք չի իմանում, թե հետագայում ով է լինելու, ինչ է դառնալու, սակայն միշտ պետք է կարծել, որ դու ավելիի համար ես ծնված:

13. Երբեք մի վախեցեք հրաժարվել լավից էլ ավելի լավի համար:

14. Դուք կարող եք հաշվետվություն տալ ձեր վաստակած ցանկացած միլիոնի վերաբերյալ՝ բացի առաջինից:

15. Վաստակեք համբավ, և այն ձեզ համար կաշխատի:

16. Մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությունը ապրանք է, որը կարելի է գնել ճիշտ այնպես, ինչպես շաքար կամ սուրճ: Եվ այդ կարողության համար ձեզ կվճարեն շատ ավելի, քան ցանկացած այլ բանի համար:

17. Հաջողության հասնելու համար չկա այլ ավելի կարևոր հատկանիշ, քան համառությունը: Համառությունը կարող է հաղթահարել ամեն ինչ, անգամ բնության կանոնները:

Աղբյուր