Կերակրի սոդան հեռացնում է իրանի, ազդրերի, ձեռքերի և մեջքի ավելորդ ճարպը

Կերակրի սոդան կարող է տարբեր հիվանդություններ բուժել և օգնել նիհարել: Կպատմենք, թե ինչպես օգտագործել կերակրի սոդան այլ բաղադրիչների հետ՝ ավելորդ քաշից ազատվելու համար:

Կերակրի սոդա և պոմելո: Բաղադրիչները՝ 1 պոմելո (կամ լիմոն)մ, 1 թ/գ կերակրի սոդա, ½ բաժակ ջուր

Պատրաստումը և կիրառումը՝ Սոդան ավելացրեք ջրին և խառնեք մինչև լուծվի, հետո ավելացրեք կիտրոնի կամ պոմելոյի հյութը և լավ խառնեք: Խառնուրդը խմեք ամեն առավոտ նախաճաշելուց 20 րոպե առաջ, և շուտով կարող եք հրաշալի արդյունքների սպասել:

Կերակրի սոդա և խնձորի քացախ: Բաղադրիչները՝ ½ թ/գ կերակրի սոդա, 1 բաժակ ջուր, 2 ճ/գ խնձորի քացախի սիդր

Պատրաստումը և կիրառումը՝ Բոլոր բաղադրիչներն ավելացրեք ջրին և խառնեք մինչև դրանք լուծվեն: Ըմպելիքը խմեք ամեն առավոտ նախաճաշելուց առաջ: Պետք է սկսեք նիհարել ընդամենը մի քանի օր անց: Շարունակեք գործընթացը և պարբերաբար մարզվեք զգալի քանակի ճարպ այրելու համար:

Կերակրի սոդա և մրգեր: Բաղադրիչները՝ Մի բուռ անանուխի տերևներ, 1 բաժակ ելակ, 1 թ/գ կերակրի սոդա, 2 բաժակ ջուր, 2 կիտրոն

Պատրաստումը և կիրառումը՝ Խառնեք բոլոր բաղադրիչները, մի քիչ սառույց ավելացրեք և օրը 2 անգամ վայելեք այս հրաշալի միջոցը: Բացի ճարպ այրող այս 3 ուժեղ միջոցներից՝ պետք է սննդակարգից բացառեք շաքարավազը և ալյուրը, եթե ուզում եք նիհարել: Իհարկե, ֆիզիկական վարժությունները նույնպես կարևոր են, ուստի մի մոռացեք մարզվել օրական գոնե կես ժամ:

Աղբյուր