Խորհուրդներ աշխարհի ամենահարուստ 6 մարդկանց կողմից

Սթիվ Ջոբս: Հումոր: Հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում՝ ինչ են ուզում, մինչև նրանց iPad ցույց չես տալիս: Կյանք: Մի՛ վատնեք ձեր կյանքն ուրիշի կյանքով ապրելու վրա: Սխալներ: Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով: Մտքեր:Եթե սա լիներ կյանքիս վերջին օրը, արդյո՞ք ես կանեի այն, ինչ պլանավորել էի այս օրվա համար: Ապագա: Եթե դուք ինչ-որ բան արել եք, և դա ձեզ հաջողվել է, կանգ մի՛ առեք և մի՛ դոփեք նույն տեղում: Մեկ այլ բան էլ արեք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:

Հենրի Փորդ: Կյանք: Երբ դուք փորձում եք ձեզ համար որոշել՝ կկարողանա՞ք դա անել, թե՞ ոչ, դուք երկու դեպքում էլ ճիշտ եք: Անհաջողություններ: Յուրաքանչյուր անհաջողություն հնարավորություն է նորից սկսելու, սակայն այս անգամ՝ ավելի իմաստուն կերպով: Ազատություն: Երբ ես չեմ կարողանում որոշ իրադարձություններ վերահսկել, ես թույլ եմ տալիս, որ դրանք իրենք իրենց վերահսկեն: Փող: Իդեալիստն այն մարդն է, ով օգնում է ուրիշներին հարստանալ: Հաջողություն: Հաջողակ մարդիկ առաջ են ընկնում, քանի որ օգտագործում են անգամ այն ժամանակը, որն անհաջողակները վատնում են:

Մարկ Ցուկերբերգ: Մտքեր:Եթե ես կարողանայի նորից սկսել, դա պարզապես ֆանտաստիկ կլիներ: Սեր: Ինչո՞ւ ես ընտրեցի հենց նրան: Պարզապես դուրս եկավ: Ոչ գեղեցկությամբ, այլ իր պարզ ու բաց բնավորությամբ: Աշխատանք: Եթե մարդն ուղեղ ունի, ապա պարզապես հանցագործություն կլինի, եթե նա չաշխատի ինքն իր համար՝ իր ժամանակի մեծ մասը և ձեռքբերումների արդյունքները նվիրաբերելով իր գործատուին: Կյանք: Ես ոչ մի տեսակի նախապաշարմունքներ չունեմ՝ ո՛չ մաշկի գույնի, ո՛չ կաստայի և ո՛չ էլ կրոնի առումով: Ինձ բավական է իմանալ, որ խոսքը գնում է մարդու մասին. ոչինչ դրանից ավելի վատ լինել, միևնույն է, չի կարող:

Դոնալդ Թրամփ: Զգուշություն: Ես չափազանց զգուշավոր մարդ եմ, սակայն դա չի նշանակում, որ ես հոռետես եմ: Եկեք սա անվանենք իրականության վրա հայացք նետող լավատեսական մտածելակերպ: Կարիերա: Լավ կարիերա կերտելու համար բազմաթիվ ուղիներ կան, իսկ լավագույնը ճիշտ ընտանիքում ծնվելն է: Ինքնավստահություն: Ինքնավստահությունը մագնիս է, որը դեպի ձեզ է ձգելու մարդկանց: Աշխատանք: Միշտ հիշե՛ք այս պարզ կանոնը. հարկավոր է հագնվել այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ և ոչ նրա, որն ունեք: Մտքեր:Ֆինանսական ապահովության հանդեպ ավելի մեծ հանցագործություն չի կարող լինել, քան հիանալի միտք ունենալ ու չփորձել դա իրագործել:

Թոմաս Էդիսոն: Զարգացում: Մեր մեծագույն սխալն այն է, որ մենք շատ շուտ ենք հանձնվում: Երբեմն ցանկալիին հասնելու համար հարկավոր է ընդամենը ևս մեկ անգամ փորձել: Ստեղծագործել: Ստեղծագործելն իր մեջ ներառում է 10% ոգեշնչություն և 90% աշխատանք: Մտքեր: Մտքի արժեքավորությունը որոշվում է նրա օգտակարությամբ: Աշխատանք: Մարդկանց մեծամասնությունը բաց է թողնում իր շանսը, քանի որ նրա հագին աշխատանքային համազգեստ է, և իսկական տանջանքի տեսք ունի: Խորհուրդ: Երբեք մի՛ հանձնվեք: Մեր մեծագույն թերությունը հանձնվելն է: Հաջողության ճանապարհը մշտապես ևս մեկ անգամ փորձելն է:

Բիլ Գեյթս: Ընկերություն: Եղե՛ք ընկերասեր դասերի և գիտության մեջ սուզված երիտասարդների հանդեպ: Ամենայն հավանականությամբ ապագայում դուք նրանցից մեկի մոտ եք աշխատելու: Երազանքներ:Ոչ բոլոր երազանքներն են իրականանում: Օրինակ՝ ես փոքր ժամանակ երազում էի խոհարար դառնալ, դե բայց չդասավորվեց: Աշխատանք: Ամենաբարդ աշխատանքը կատարելու համար ես միշտ ընտրում եմ ամենաալարկոտին, քանի որ նա կգտնի ամենակարճ ուղին: Հումոր: Հետույքի և բազմոցի միջև երբեք դոլար չի թռչի: Կարիերա: Հաճույք ստացեք նրանից, ինչով զբաղվում եք և դուք ձեր կյանքում գեթ մեկ օր չեք աշխատի:

Աղբյուր