Մարմնի որակը 1000 անգամ կլավանա, եթե սուրճը խմեք հետևյալ բաղադրիչով

Երբ օրգանիզմում չափից շատ հեղուկ է կուտակվում, այտուց է առաջանում՝ պարկեր աչքերի տակ, այտուցված կոճեր, ուռած մատներ: Ներքին օրգաններում կուտակված ջուրը դանդաղեցնում է մարսողությունը, բարձրացնում է ներգանգային ճնշումը, կարող է գլխացավի, սրտխառնոցի պատճառ դառնալ: Նիհարելու համար ջրահեռացման ըմպելիքները կօգնեն ոչ միայն կարճ ժամանակում նիհարել և մարմնից հեռացնել ավելորդ ջուրը, այլև կլավացնեն ինքնազգացողությունը: Արդյունքը նկատելի է օգտագործումից արդեն մեկ օր անց:

Ջրահեռացնող ըմպելիքներ

1. Կանաչ կոկտեյլ: Վարունգ, կանաչ խնձոր, 50 գ նեխուրի ցողուն, կիվի և անանուխի մի քանի տերև խառնիր բլենդերով: Կոկտեյլն ուժեղացնում է ավշի շրջանառությունը, ակտիվացնում է ստամոքսի և աղիների աշխատանքը: Ըստ ցանկության՝ կոկտեյլին կարելի է մի քիչ կտավատի սերմեր ավելացնել:

2. Մաքուր մաղադանոս: Մաղադանոսի թուրմը մարմինը մաքրում է տոքսիններից և խլացնում է քաղցը: Մի խուրձ թարմ մաղադանոսը մանր կտրտիր և ծեծիր փայտե ծեծանով: Հյութը լցրու տաք ջրով բաժակի մեջ, մի քիչ տաքացրու ջրային գոլորշու վրա: Ոչ մի դեպքում չեռացնես: Խմիր կես բաժակ ըմպելիք առավոտները նախաճաշից 2 ժամ առաջ:

4. Կիտրոնաջուր: Կիտրոնով ջուրը հրաշալի միջոց է, որը վերացնում է այտուցվածությունը, ավելորդ ջուրն օրգանիզմից: Կես կիտրոն ճզմիր, խառնիր 1 բաժակ ջրին, խմիր ուտելուց 30 րոպե առաջ: Շատ լավ է առավոտները կիտրոնաջուր խմելը:

5. Տատրակի թուրմ: 2 ճ/գ չոր բույսի վրա 1 բաժակ եռացած ջուր լցրու և թրմիր տաք տեղում մոտ մեկ ժամ: Միջոցն ընդունիր 1-ական ճ/գ քաղցած վիճակում և քնելուց առաջ: Միզամուղ և լեղամուղ հատկության շնորհիվ ըմպելիքն օրգանիզմից արագ հանում է ավելորդ նյութերը, մաշկը ձգվում է, ավելի երիտասարդ տեսք է ստանում:

6.Անյուղ կեֆիր: Կեֆիրն արագացնում է մարսողությունը և վերականգնում է աղիների առողջ միկրոֆլորան: Գոնե մեկ շաբաթ ամեն օր 2 անգամ կեֆիր խմելու դեպքում մարմինը մաքրվում է ավելորդ նյութերից, այդ թվում՝ ջրից:

7. Կիտրոնով սուրճ: Օրգանիզմից շլակները հանելու համար բավարար է սուրճին մի շերտ կիտրոն ավելացնել: Երբ կիտրոնը խաշվի տաք ըմպելիքի մեջ, կեր այն: Մշտական օգտագործման դեպքում ջրահեռացնող ըմպելիքները կօգնեն ազատվել նույնիսկ ցելյուլիտից: Շատ աղ պարունակող ցանկացած մթերք պետք է սննդակարգից բացառել այտուցվածությունից ազատվելու համար: Շաքարավազը ևս ջուրը պահում է օրգանիզմում:

Ջրահեռացնող ըմպելիքներն ավելի լավ կազդեն սննդակարգում ավելորդ հեղուկը հեռացնող մթերքներ օգտագործելու դեպքում: Դրանք են հնդկացորենի շիլան, խնձորը, հատապտուղները, վարունգը, բուլղարական պղպեղը, սմբուկը, կանաչին, բողկը, գազարը:

Աղբյուր