Ինչո՞ւ Արթուր Աբրահամը որոշեց, որ որդին Գերմանիայում ծնվի

Սեպտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը` WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) որդին: Հայր դառնալուց հետո Արթուր Աբրահամը հարցազրույց է տվել BlogNews-ին և պատմել նորածին որդու, իր զգացողությունների և ընտանիքի մասին: Քչախոս Արթուրը զրույցի ընթացքում քանիցս նշեց, որ շատ երջանիկ է, կինն ու որդին իրենց շատ լավ են զգում։

— Արթուր, ի՞նչ փոխվեց այն պահից, երբ իմացաք, որ հայր եք դառնալու։

— Մեծ ուրախություն ապրեցի և սկսեցի սպասել երեխայի լույս աշխարհ գալուն:

Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ գրկեցիք Ձեր փոքրիկին։

— Աննկարագրելի երջանկություն է հայր լինելը:

Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է նման փոքրիկը։

— Ինձ է նման` մուգ աչք-ունքով, մազերի գույնով:

— Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքները, որառաջնորդելու են Ձեզ։

— Երեխան պետք է հայրենասեր լինի, սիրի ընտանիքը, հարգալից լինի, ազնիվ, աշխատասեր, ուժեղ լինի, օգնի և պաշտպանի թույլերին…

Դուք շատ էիք ցանկանում, որ Ձեր առաջնեկը տղա լինի։ Ինչո՞ւ, հայկականավանդական ցանկությու՞ւն է, թե՞ այլ առիթ ունեիք:

— Այլ առիթ չկա, պարզապես ուզում էի տղա ունենալ: Աղջիկ, թե տղա՝ բոլոր երեխաներն էլ սիրելի են, սակայն երազում եմ 3 որդի ունենալ: Այնպես որ, երեք որդով հաստատ սեղան կնստեմ և գուցե ավելին:)

Փոքրիկի համար գնումներին մասնակցե՞լ եք, թե այդ ամենը վստահել եք նրամայրիկին։

— Գնումներն արել ենք ամբողջ ընտանիքով:

Հետագայում Գրիգորին տեսնո՞ւմ եք որպես Ձեր մասնագիտական ուղինշարունակող։

— Նա ինքը պետք է որոշի իր ապագա մասնագիտությունը, ես միայն կարող եմ օգնել, խորհուրդներ տալ:

Ձեր որդին լույս աշխարհ եկավ Գերմանիայում։ Ինչո՞վ էր պայմանավորվածՁեր որոշումը, որ նա Գերմանիայում ծնվի։

— Ես ապրում եմ Գերմանիայում, այստեղ եմ մարզվում, ահա թե ինչու որդիս այստեղ լույս աշխարհ եկավ:

— Ե՞րբ եք նախատեսում կրկին գալ Հայաստան։

— Առայժմ չգիտեմ, սակայն ընտանիքիս հետ անպայման գալու եմ Հայաստան։

— Արթուր, տևական ժամանակ է՝ ամուսնացած եք։ Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքումամուսնությունից հետո։

— Ընտանիք, երեխա ունենալը լիակատար երջանկություն է:

— Սովորաբար, մի տանիքի տակ ապրելիս նորովի են բացահայտում կողակցին։Դուք ի՞նչ բացահայտումներ եք արել Մերիի մեջ։

— Մենք անընդհատ լավ կողմեր ենք բացահայտում միմյանց մեջ:

Այս շրջանում Ձեր ուշադրությունն ավելացե՞լ է Ձեր կնոջ հանդեպ։ Ինչպիսի՞ամուսին է Արթուր Աբրահամը։

— Անշուշտ, ուշադիր եմ, բայց կդժվարանամ ինքս ինձ բնութագրել: