Ինչպես է մեծացել և փոխվել Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի որդին (Photo)

 

Խորեն Լևոնյանի ընտանիքը բնակվում է Երևանի կենտրոնում և նրա կրտսեր որդու` Արամի զբոսանքները հաճախ Աբովյան փողոցում են լինում։ Այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ էլ Tert.am Life–ի տեսախցիկը «բռնացրեց» դերասանի կնոջը` Լիկա Լևոնյանին և որդուն` Արամին։

 

Նրանց նոր լուսանկարները հազվադեպ են հայտնվում համացանցում, քանի որ Խորենը փորձում է զերծ պահել ընտանիքին հանրային քննարկումներից։ Արամիկը բավականին մեծացել է, երկար, խարտյաշ մազեր ունի, Լիկան էլ փոքրիկ ոճափոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից։

 

Արամիկը շուտով կդառնա 3 տարեկան։ Աշխույժ փոքրիկն անընդհատ վազվզում էր, մայրիկն էլ նրա հետևից։) Նկատառմանը, որ Արամը բավականին նման է ավագ եղբորը` Արմենին, Լիկան պատասխանեց` ոչ միայն արտաքնապես։ Ըստ նրա` երկու եղբայրներն իրար շատ նման են նաև տեսակով ու ձայնով։ Լիկան հպարտությամբ ասաց, որ Արամն ու Արմենը շատ կապված են և հաճախ են ժամանակ անցկացնում միասին։

 

 

Մայրիկը փոքրիկ որդու մեջ արդեն տեսնում է դերասանական ջիղը. ասում է՝ Խորեն Աբրահամյանին տաղանդն այնքան մեծ էր, որ փոխանցվել է ոչ միայն թոռներին, այլև ծոռներին։ Նրա փոխանցմամբ` որդին ոչ միայն դերասանական, այլև երաժշտական տաղանդ ունի։ Վստահ է` նա էլ է շարունակելու ընտանիքի ճանապարհը։ Ի դեպ, Խորենի ավագ որդին` Արմենը, արդեն անում է առաջին քայլերը դերասանական ասպարեզում։ Նա հայրիկի հետ նկարահանվել է «Եղնիկների կածանը» 20 մասանոց ֆիլմում, ինչպես նաև խաղացել է Մարտ Բաբայանի տեսահոլովակում։

 

Արամը սիրում է լուսանկարվել, այս տարիքից կարողանում է աշխատել տեսախցիկի հետ։ Գիտի, նույնիսկ, տեսախցիկից փախչելու տարբերակները։ Մի քիչ լուսանկարվեց, հետո որոշեց, որ այլևս չի ուզում։ Լիկան կատակեց, որ Արամը հայրիկի կտորն է՝ գիտի երբ նկարվել, երբ ոչ։)

 

 

 

 

Աղբյուրը՝ http://Tert.am Life