Ձվի սպիտակուցով 7 դիմակ՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու, լայնացած ծակոտիները նեղացնելու և աչքերի տակի մուգ շրջանակներից ազատվելու համար

Ձվի սպիտակուցի օգտակար հատկությունների մասին բոլորն էլ դեռ մանկուց գիտեն: Կանայք դարեր ի վեր այս մթերքն օգտագործել են որպես կոսմետիկ միջոց: Takprosto.cc-ն ներկայացնում է ձվի սպիտակուցով պատրաստված ամենաարդյունավետ դիմակները, որոնք կօգնեն խնամել մաշկը և կազատեն մի շարք խնդիրներից:

1.      Քչերը գիտեն, որ այս մթերքը կարող է հարթեցնել մանր կնճիռները: Անհրաժեշտ է հարել մեկ ձվի սպիտակուցը, մինչև դառնա թանձր փրփուր, այնուհետև ստացված զանգվածը քսել մաքուր ու խոնավեցված մաշկին: Երբ առաջանա մաշկի ձգվածության զգացողություն, հարկավոր է լվանալ մաշկը գոլ ջրով:

2.      Սպիտակուցով դիմակները նաև շատ արդյունավետ են լայնացած ծակոտիները նեղացնելու համար: Ամենաարդյունավետ դիմակներից մեկը սպիտակուցով ու վարսակով դիմակն է: Հարկավոր է մեկ ձվի սպիտակուցին ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և հարել, մինչև դառնա թանձր փրփուր: Ստացված զանգվածին ավելացնել երկու ճաշի գդալ աղացած վարսակ: Այս դիմակը հարկավոր է քսել 2-3 շերտով նախապես մաքրված մաշկին և երբ այն չորանա, լվանալ մաշկը տաք ջրով:

3.      Սպիտակուցային դիմակներն օգնում են նաև ազատվել աչքերի տակի մուգ շրջանակներից: Հարկավոր է հալել մեկ ճաշի գդալ մեղրը և ավելացնել նույնքան ալյուր ու սպիտակուց: Դիմակը քսել մաքուր մաշկին և թողնել 15 րոպե: Պրոցեդուրայի վերջում մաշկը հարկավոր է լվանալ տաք կաթով:

4.      Ձվի սպիտակուցը կօգնի նաև ազատվել մաշկի յուղոտ փայլից: Սպիտակուցով ու վարսակով դիմակն օգտագործելով՝ կարելի է մեկընդմիշտ մոռանալ այդ խնդրի մասին:

5.      Սկրաբի փոխարեն կարելի է օգտագործել սպիտակուցով ու մանրարած ընկուզեղենով դիմակը: Հարկավոր է նուշը, հունական ընկույզը կամ պնդուկը մանրացնել ու դարձնել ալյուր, այնուհետև ավելացնել ձվի սպիտակուց և ստացված զանգվածը քսել մաքուր ու խոնավեցված դեմքին նուրբ մերսող շարժումներով: Պրոցեդուրայի վերջում մաշկը հարկավոր է լվանալ երիցուկի թուրմով:

6.      Ակնեի բուժման համար շատ արդյունավետ է սպիտակուցով ու խնձորով դիմակը: Անհրաժեշտ է մանր կտրատել միջին չափի մեկ խնձորը, ավելացնել ձվի սպիտակուցին և հարել, մինչև դառնա թանձր փրփուր: Դիմակը հաստ շերտով քսել մաքուր մաշկին և թողնել 20 րոպե: Պրոցեդուրայի վերջում մաշկը լվանալ երիցուկի թուրմով:

7.      Սպիտակուցային դիմակները շար արդյունավետ են նաև մաշկի այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են պեպեններն ու պիգմենտացիան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպիտակեցնող դիմակ, որը պատրաստելու համար հարկավոր է մեկ ձվի սպիտակուցը հարել և ավելացնել 2-3 ճաշի գդալ մանրացրած կանաչեղեն: Դիմակը քսել մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Աղբյուր՝ Tert.am Medicine