Բոլորի տան դեղատփի մեջ էլ կա ասպիրին. սակայն շատ քչերը գիտեն, թե ինչ ԳԱՆՁ ունեն իրենց ձեռքի տակ

Երբևէ մտածե՞լ եք, որ ասպիրինը, բացի ցավը և դողէրոցքը մեղմացնելուց, շատ այլ հատկություններ ունի: Ձեզ ենք ներկայացնում ասպիրինի գործածության 5 հետաքրքիր և օգտակար եղանակներ:

Օգնում է վերացնել պզուկները

Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ասպիրինը օգնում է խուսափել պզուկներից և հանգստացնում է մաշկը: Ասպիրինի 2-3 դեղահաբեր փշրեք և խառնեք կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը քսեք պզուկի վրա, թողեք մի քանի րոպե և լվացեք դեմքը: Խուսափեք այս խառնուրդն օգտագործելուց, եթե պետք է դուրս գաք արևի տակ:

Օգնում է մոծակների խայթոցների դեպքում

Ասպիրինը նաև օգնում է իջեցնել մոծակի խայթոցներից առաջացած ուռուցքները և թեթևացնել քորը: Մեկ ճաշի գդալ ջրի մեջ ասպիրինի դեղահաբ լուծեք և ստացված խառնուրդը քսեք խայթած հատվածի վրա:

Հարթեցնում է մաշկը

Ասպիրինը պարունակում է ճարպը լուծող նյութեր, որը նաև մտնում է մաշկը մաքրող լոսիոնների և քսուքների բաղադրության մեջ: Ասպիրինի 7 դեղահաբը խառնեք 3 ճաշի գդալ բնական յոգուրտի և 1 ճաշի գդալ մեղրի հետ, քսեք մաքուր դեմքին և թողեք 15 րոպե: Այս մեթոդը կպայծառեցնի և կհարթեցնի ձեր մաշկը, թարմություն կպատճառի և դեմքի հետքերից կազատի:

Վերացնում է ոտնաթաթերի կոշտուկները

Այս դեղահաբերը օգնում են փափկեցնել ոտքերի կրունկները և մաքրում են չորացած, մահացած մաշկը: Փշրեք ասպրինի 7 դեղահաբ, խառնեք կես ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ այնպես, որ մածուկ ստացվի: Քսեք ստացվածը կրունկներին և տաք գուլպաներ հագեք: 10 րոպե անց կոշտ մասերը մաքրեք հատուկ նախատեսված քարով:

Վերականգնում է վնասված մազերը

Ասպիրինն օգնում է նաև մազերին: Առողջ և փայլուն մազեր ունենալու համար ասպիրինը լուծեք մի բաժակ տաք ջրի մեջ և քսեք մաքուր վարսերին: Թողեք 15 րոպե, այնուհետև լվացեք:

Աղբյուր՝ Blognews.am