Սառնարանի դռան վերևի հատվածն ամենավատ տեղն է՝ հավկիթները պահելու համար

Բրիտանացի մի խումբ  գիտաշխատողներ համոզված են, որ սառնարանի դռան վրայի   դարակը իրականում ամենավատ տեղն է՝ հավկիթները պահելու համար: Նրանք գտնում են, որ հավկիթները պահելու համար ամենաճիշտ տեղը սառնարանի մեջտեղի հատվածն է, քանի որ այդ մասում  ջերմաստիճանը կայուն է:

Գիտաշխատողները տնային տնտեսուհիներին խորհուրդ են տալիս ոչ միայն փոխել հավկիթների տեղը, այլև դրանք պահել հատուկ տուփերի մեջ,  որպեսզի  հավկիթների վրա չազդի ջեմաստիճանի   տատանումը, որն առաջանում է սառնարանի դուռը բացելու և փակելու ժամանակ:

Բացի այդ, հավկիթները հարկավոր է  հեռու դնել սուր հոտ ունեցող այլ մթերքներից, որպեսզի հոտը չփոխանցվի:

Աղբյուր՝ Life.Ponarama.am