1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին հայկական շոու-բիզնեսը բոլորովին այլ պատկեր ուներ. հայտնիության գագաթնակետում էին Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարեն Գալուլյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյանը եւ այլք…
NEWS.am STYLE-ը խոստանում է պարբերաբար անդրադառնալ նրանց, որոնց երգերի տակ է անցել շատերի մանկությունը։ Լավ, թե՝ վատ, դրանք եղել են մեր առօրյայի մի մասը։
Շարքն սկսում ենք Կարինե Մովսիսյանից։
Պարզվում է՝ երգչուհին ամուսնացել է եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Համենայն դեպս, այդ մասին գրված է նրա ֆեյսբուքյան էջում։ Նա այլեւս չի երգում։
Կարինեն տարիների ընթացքում գրեթե չի փոխվել։ Ներկայացնում ենք նրա ամենաթարմ լուսանկարներից մի քանիսը։
Աղբյուր՝ NEWS.am STYLE