Ինչքանով են երգում հայ երգիչները հարսանիքներին

Վերջերս ընկերներիցս մեկի հարսանիքն էր, իսկ դրանից առաջ հարսանիքի պատրաստությունները, ինչի ընթացքում էլ ծնվեց այդ հետաքրքիր միտքը․ «Ինչքանով են երգում մեր երգիչները հարսանիքների ժամանակ»․ Ու քանի որ այդ ինֆորմացիան խիստ գաղտնի է և ամեն երթուղայինում դրա մասին չես լսի, որոշեցի ամենաստույգ ճանապարհով ճշտել թե ով ինչքան գումարով է երգում․ փակեցի հեռախոսիս համարը և անձամբ զանգահարեցի բոլոր երգիչներին։ Շնորհակալություն ընկերներիս, որ օգնեցին հայթայթել նրանց համարները։ Բոլորին հարցրել եմ, թե որքան կարժենա 30 րոպեանոց ելույթը, այսինքն 5 երգի արժեքը։

Գուրգեն Դաբաղյան 2500 $

Գուրգենին զանգահարեցի առաջինը, պատմեց, որ եկող ամսվա մեջ մի քանի հրավեր ունի Հայաստանից դուրս, ու որ պետք է իր հետ նախօրոք օրը ճշտել։ Ասաց, որ 5 երգը պատրաստ է երգել 2500 $-ով, պատրաստ է իջնել ու դեռ մի երգ էլ նվիրել մեզ, բայց քանի որ նա այս ցուցակում ամենացածր գին ասած երգիչն էր, որոշեցի գին չգցել։)

Սոֆի Մխեյան 4000 $

Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը, (մի գուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել) ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը։ 20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգեի 1000-1500 $, ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն ստացվեց 4000 $։

Նանա 5000 $, սակարկելուց հետո 4000 $

Ի տարբերություն մնացածի, Նանան հարցրեց, թե որ քաղաքում է լինելու հարսանիքը, պատճառաբանելով, որ նրան շատ են հրավիրում դրսից։ Ասաց, որ այդ ընթացքում լինելու է Մոսկվայում, ու կերգի 5000 $-ով, քանի որ պետք է տոմս առնի վերադառնալու համար։ Եվ քանի որ ես չէր պատրաստվում վճարել նրա տոմսի գումարը, սկսեցի գին գցել և ի վերջո կանգնեցինք 4000 $-ի վրա։

Մգեռ 4000 $

Սկզբից զանգահարեցի Մհերին, հարցրեցի թե ինչքանով է պատրաստ երգել իմ հարսանիքին, ինչին նա պատասխանեց, որ անձամբ չի զբաղվում այդ գործերով, ինքը թվեր չի հրապարակում և տվեց իր գործերով զբաղվողի համարը։ Ժոռը, նրա գործընկերը ասաց, որ Մհերը պատրաստ է երգել 4000 $-ով, իսկ եթե ուզում ենք, որ նա նաև վարի միջոցազռումը ապա կկազմի 5000 $:

Արամե 5000 $, սակարկելուց հետո 4000 $

Արամեի <գինը> պարզելու համար հարկավոր էր կապնվել նրա պրոդյուսերի՝ Արտյոմ Հակոբյանի հետ։ Արտյոմը ասաց, որ Արամեն երգում է 5000 $-ով, բայց հաշվի առնելով դոլլարի այժմյան կուրսը 500 $ պատրաստ էն զեղչ անել։ Ես չէր պատրաստվում հանձնվել ու խնդրեցի մի քիչ էլ զեղչ անել, ինչին Արտյոմը պատասխանեց, որ պետք է կապնվի Արամեի հետ, որպեզի ճշտի հետը։ 20 րոպե հետո զանգահարեցի նրան և Արտյոմն ասաց, որ բացատրել է Արամեյին իրավիչակը և նա պատրստ է երգել 4000 $-ով։

Արման Հովհաննիսյան 25,000 $

Արման Հովհաննիսյանի պրոդյուսեր Լուսինինեն ինձ չարչարեց երեք օր շարունակ, ամեն օր փորձում էր կապնվել Արմանի հետ, բայց չէր ստացվում։ Ի վերջո ինձ հաջողվեց պարզել երկար սպասված թիվը։ Պարզվում է Արման Հովհաննիսյանիը մեր շոու բիզնեսում ամենաթանկ երգիչն է է և 30 րոպե երգելուց համար պահանջում է 25,000 $

Թաթա 10,000 $ (3 երգը)

Դե քանի, որ Թաթան չափազանց հայտնի է, որպեսզի հասանելի լինի, Թաթայի երգելու գինը ստիպված էի ճշտել ծանոթներիցս մեկից, ում հարսանիքին նա երգել էր։ Իմ ցուցակը 5 երգի հաշվով է, բայց նրանց հարսանիքին Թաթան 3 երգ էր երգել, որի համար վճարել էին 10,000 $: 5 երգը չոր հաշվարկով կկազմեր մոտ 16,000 $, բայց գործ չունենք, ավելի լավ է հրապարակել այն ինչ գիտենք։

Լիլիթ Հովհաննիսյան 4500 $ (3 երգը)

Լիլիթ Հովհաննիսյանը Ձեր հարսանիքին 3 երգը կերգի 4500 $-ով, ինչը ավելի թանկ է, քան ցուցակում առկա աստղերի 5 երգի համար պահանջվող գումարը։

Մնացած աստղերը կամ անհասանելի էին, կամ չէին վերցնում փակ համարից եկող զանգեր։ Կփորձեմ պարզել նաև նրանց գները և կներկայացնեմ հաջորդ նյութում։

Հ.Գ․ Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում էին ինձ իմ հարսանիքի կապակցությամբ։

Աղբյուր՝ Love My Soul
Տվյալները՝ 2015թ. դրությամբ